Խեղդուկ, տոթակեզ օր էր: Ուղտեր նստած ուխտավորները շարժվում էին դեպի երկնամուխ լեռը: Բարձունքին մի գողտրիկ մատուռ կար: Քաղցած էին: Կանգ առան դաղձի թփերով պատված հորդաբուխ աղբյուրի մոտ: Երիտասարդ ուղտապանն առաջինը խմեց սառնորակ ջրից, հագեցավ, ապա թքեց աղբյուրի մեջ:
Աստված զայրացավ, պատմեց ապերախտ մարդուն: Անմիջապես բար դարձրեց նրանն։
Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ խեղդուկ, ուղտ, ուխտավոր, երկնամուխ, գողտրիկ, քաղցեր դաղձ, հորդաբուխ, աղբյուր, ապերախտ:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
խեղդուկ = խեղդ + ակ (խեղդամահ, ջրախեղդ)
ուղտ — պարզ բառ (ուղտապան, ուղտափուշ, ընձուղտ)
ուխտավոր = ուխտ (երդում) + ավոր (ուխտել, ուխտադրուժ)
երկնամուխ = երկն [երկին (ք)] + ա + մուխ
գողտրիկ (գեղեցիկ, փոքրիկ) = գողտր + իկ
քաղցել = քաղց + ել (կիսաքաղց, քաղցկեղ)
դաղձ — պարզ բառ
հորդաբուխ = հորդ + ա + բուխ (բուխ’ բխել)
աղբյուր — պարզ բառ (Կաթնաղբյուր, ցայտաղբյուր)
ապերախտ = ապ + երախտ (երախտիք, երախտամոռ)
