Ջավախբը հայտնի է խրոխտ, երկնամուխ լեռնաշղթաներով: Գեղեցիկ են զմրուխտյա դաշտերը: Հովիտները ծածկված են ծաղիկների նախշուն գորգով: Գարնանային պղտոր գետակները ուրախ ճողփյունով մտնում են ձորերը: Գեպի գետակն են վազում պաղպաջուն աղբյուրները: Ամենուրեք բուրում են դաղձի փնջերը: Լեռնեըից գետն են իջնում կխտարներն ու եղջերուները: Սաղարթախիտ թխկիների ճյուղերին քաղցր երգում են դեղձանիկները:
Այստեղ ամեն ինչ դրախտ է հիշեցնում:
Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ Ջավախք, խրոխտ, երկնամուխ, լեռնաշղթա, զմրուխտյա, նախշուն, պղտոր, ճողփյուն, պաղպաջուն, աղբյուր, դաղձ, կխտար, եղջերու, թխկի, քաղցր, դեղձանիկ, դրախտ:
ԲԱՌևԿևԶԼրԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
Ջավախք (պարզհատուկ անուն) = Ջավախ + ք (ջավախեցի, ջավախահայ)
խրոխտ — պարզ բառ
երկնամուխ = երկն (երկին) + ա + մուխ
լեռնաշղթա = լեռն + ա + շղթա (շղթայակապ, շղթայազերծ)
զմրուխտյա = զմրուխտ + յա (զմրուխտաշող, զմրուխտափայլ)
նախշուն = նախշ + ուն (նախշավոր, նախշազարդ)
պղտոր = պղտ (պիղտ) + որ (պղտորվել)
ճողփյուն (բնաձայնություն է) = ճողփ + յուն
պաղպաջուն = պաղպաջ (փայլ) + ան
աղբյուր — պարզ բառ (Ձորաղբյուր, ցայտաղբյուր)
դաղձ — պարզ բառ
կխտար (այծյամ) — պարզ բառ
եղջերու = եղջեր (եղջեր’ եղջյուր՜ի գրաբարյան սեռական հոլովաձևը) + ու թխկի = թխկ + ի
քաղցր — պարզ բառ (քաղցրավենիք, քաղցրանալ) դեղձանիկ = դեղձ + ան + իկ (դեղձ, դեղձան, դեղձանիկ)
դրախտ — պարզ բառ (դրախտային, դրախտավայր)
