Բառային թելադրության նյութեր 46

Թուղթ, գաղտնապահ, խլափեղկ, հղկել, փողկապ, եղբայր, փողք, կողպեք, խեղկա­տակ, նախշազարդել:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

թուղթ — պարզ բառ (թղթախաղ, թղթապանակ)

գաղտնապահ = գաղտ + ն(ի) + ա + պահ (գաղտնիք, գաղտուկ)

խլափեղկ = խլ (խուլ) + ա + փեղկ (ծածկափեղկ, երկփեղկ)

հղկել = հղկ (հիղկ) + ել փողկապ = փող + կապ եղբայր — պարզ բառ (հորեղբայր, եղբորորդի)

փողք = փող + ք (փողհար, եղջերափող) կողպեք = կողպ + եք

խեղկատակ = խեղ + կատակ (խեղանդամ, խեղաթյուրել)

նախշազարդել = նախշ + ա + զ + արդ + ել (որմնանախշ)

Ախտ, աղտ, ուխտ, ուղտ, պղտոր, գողտրիկ, եղջյուր, հաղթանդամ, խրախճանք, գաղջ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

ախտ — պարզ բառ (ախտածին, ոսկրախտ)

աղտ — պարզ բառ (աղտոտ, աղտեղություն)

ուխտ — պարզ բառ (ուխտավոր, ուխտավայր)

ուղտ — պարզ բառ (ուղտապան, ընձուղտ)

պղտոր = պղտ (պիղտ) + որ (նույն կերպ’ հատոր, բեկոր)

գողտրիկ = գողտր + իկ

եղջյուր — պարզ բառ

հաղթանդամ = հաղթ + անդամ (հաղթիրան, հաղթահասակ)

խրախճանք = խրախճան + բ

գաղջ — պարզ բառ

Աղցան, խախտել, դաղձ, բողկ, գաղտնիք, գաղթ, բախտավոր, կողք, աղքատ, դժոխք:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

աղցան = աղ + ցան խախտել = խախտ (խախուտ) + ել (անխախտ)

դաղձ — պարզ բառ

բողկ — պարզ բառ

գաղտնիք = գաղտ + նի + բ (գաղտուկ, գաղտնածածուկ)

գաղթ (գաղութ) — պարզ բառ (նեբգաղթ, գաղթական)

բախտավոր = բախտ + ավոր (ապաբախտ, բարեբախտություն)

կողք = Աող + բ (կողոսկր, կողամիս)

աղքատ = աղք + ատ

դժոխք = դժոխ + բ (դժոխային)

Լեռնաշղթա, եղկելի, ճողփյուն, փողք, ուղտապան, ուխտադրուժ, ախտահարվել, աղտոտ, հախճապակի, փղձկալ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

լեռնաշղթա = լեռն + ա + շղթա (շղթայակապ, ձեռնաշղթա)

եղկելի (զզվելի) = եղկ + եփ

ճողփյուն (բնաձայնություն է) = ճողփ + յան

փողք = փող + բ (փողբավոր, փողրակ, փողոց)

ուղտապան = ուղտ + ա + պան (ուղտափուշ, ընձուղտ)

ուխտադրուժ = ուխտ + ա + դրուժ (ուխտատեղի, ուխտավոր)

ախտահարվել = ախտ + ա + հար + ։/ + ել (ախտազերծել)

աղտոտ = աղտ + ոսւ (աղտեղություն)

հախճապակի = հա (հա’ հնդեվրոպական արմատ) + խճ (խիճ) + ապակի

փղձկալ (բնաձայնություն է) = փղձ (փուղձ) + (ու)կ + ալ

ՋԱՎԱԻՔ

Ջավախբը հայտնի է խրոխտ, երկնամուխ լեռնաշղթաներով: Գեղեցիկ են զմրուխտյա դաշտերը: Հովիտները ծածկված են ծաղիկների նախշուն գորգով: Գար­նանային պղտոր գետակները ուրախ ճողփյունով մտնում են ձորերը: Գեպի գետակն են վազում պաղպաջուն աղբյուրները: Ամենուրեք բուրում են դաղձի փնջերը: Լեռնեըից գետն են իջնում կխտարներն ու եղջերուները: Սաղարթախիտ թխկիների ճյուղերին քաղցր երգում են դեղձանիկները:

Այստեղ ամեն ինչ դրախտ է հիշեցնում:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ Ջավախք, խրոխտ, երկնամուխ, լեռնաշղթա, զմրուխտյա, նախշուն, պղտոր, ճողփյուն, պաղպաջուն, աղբյուր, դաղձ, կխտար, եղջերու, թխկի, քաղցր, դեղձանիկ, դրախտ:

ԲԱՌևԿևԶԼրԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

Ջավախք (պարզհատուկ անուն) = Ջավախ + ք (ջավախեցի, ջավախահայ)

խրոխտ — պարզ բառ

երկնամուխ = երկն (երկին) + ա + մուխ

լեռնաշղթա = լեռն + ա + շղթա (շղթայակապ, շղթայազերծ)

զմրուխտյա = զմրուխտ + յա (զմրուխտաշող, զմրուխտափայլ)

նախշուն = նախշ + ուն (նախշավոր, նախշազարդ)

պղտոր = պղտ (պիղտ) + որ (պղտորվել)

ճողփյուն (բնաձայնություն է) = ճողփ + յուն

պաղպաջուն = պաղպաջ (փայլ) + ան

աղբյուր — պարզ բառ (Ձորաղբյուր, ցայտաղբյուր)

դաղձ — պարզ բառ

կխտար (այծյամ) — պարզ բառ

եղջերու = եղջեր (եղջեր’ եղջյուր՜ի գրաբարյան սեռական հոլովաձևը) + ու թխկի = թխկ + ի

քաղցր — պարզ բառ (քաղցրավենիք, քաղցրանալ) դեղձանիկ = դեղձ + ան + իկ (դեղձ, դեղձան, դեղձանիկ)

դրախտ — պարզ բառ (դրախտային, դրախտավայր)

ԱՐԺԱՆԻ ՊԱՏԻԺ

Խեղդուկ, տոթակեզ օր էր: Ուղտեր նստած ուխտավորները շարժվում էին դեպի երկնամուխ լեռը: Բարձունքին մի գողտրիկ մատուռ կար: Քաղցած էին: Կանգ առան դաղձի թփերով պատված հորդաբուխ աղբյուրի մոտ: Երիտասարդ ուղտապանն առաջինը խմեց սառնորակ ջրից, հագեցավ, ապա թքեց աղբյուրի մեջ:

Աստված զայրացավ, պատմեց ապերախտ մարդուն: Անմիջապես բար դարձրեց նրանն։

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ խեղդուկ, ուղտ, ուխտավոր, երկնամուխ, գողտրիկ, քաղցեր դաղձ, հորդաբուխ, աղբյուր, ապերախտ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

խեղդուկ = խեղդ + ակ (խեղդամահ, ջրախեղդ)

ուղտ — պարզ բառ (ուղտապան, ուղտափուշ, ընձուղտ)

ուխտավոր = ուխտ (երդում) + ավոր (ուխտել, ուխտադրուժ)

երկնամուխ = երկն [երկին (ք)] + ա + մուխ

գողտրիկ (գեղեցիկ, փոքրիկ) = գողտր + իկ

քաղցել = քաղց + ել (կիսաքաղց, քաղցկեղ)

դաղձ — պարզ բառ

հորդաբուխ = հորդ + ա + բուխ (բուխ’ բխել)

աղբյուր — պարզ բառ (Կաթնաղբյուր, ցայտաղբյուր)

ապերախտ = ապ + երախտ (երախտիք, երախտամոռ)

ԽՈՐԱՄԱՆԿ ՇԻԿԱՄԱԶԸ

Աղվեսը քաղցած էր: Ամբողջ օբը ոչինչ չէր կերել:

Մի գեղջուկ սահնակով բան էր տեղափոխում: Որոշեց բախտը փորձել: Նախքան գյուղացին կհասներ, փռվեց ճանապարհին և սատկած ձևացավ: Գյուղացին գրկեց աղվեսին, նետեց սահնակի մեջ: Խորամանկ շիկամազը ուրախությունից գլուխը կորցրեց:

Սահնակում ապխտած ձկներ էին: Տախտակի ճեղքը լայնացրեց ու ձկները հերթով ցած գցեց: Հետո դուրս սոդաց ու ճողոպրեց:

երբ գյուղացին հասավ իբ քողտիկին, սահնակում ոչ ձուկ կար, ոչ աղվես:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ քաղցեր ամբողջ, գեղջուկ, բախտ, ապխտած, տախտակ, ճեղք, ճողոպրել, քողտիկ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

քաղցել = քաղց + ել (կիսաքաղց, քաղցկեղ)

ամբողջ = ամբ (ամբ’ հնագույն ածանցային ձև) + ողջ (ամբողջովին, առողջ)

գեղջուկ = գեղջ (գյուղ բառի գրաբարյան սեռական հոլովովաձևը) + ուկ (գեղջկուհի)

բախտ — պարզ բառ (դժբախտ, անբախտ)

ապխտած = ապխտ (ապուխտ) + աժ (ապխտել, խոզապուխտ)

տախտակ — պարզ բառ (տախտակամած)

ճեղք = ճեղ (ճյուղ-ից) + ք (ճեղքել, ճեղքվածք)

ճողոպրել = ճողոպբ + ել

քողտիկ (տնակ) = բող + տ (տ’ աճական) + իկ

ՉՂՋԻԿԸ

Չղջիկը մկան մարմին ունի, թռչունի թևեր: Մեկն ասում է, թե մուկ է: Նյուսը պնդում է, թե թռչուն է:

Մի օր հրաման եկավ, որ գազանները հարկ են վճարելու: Հարկահավաքի գործը ստանձնեցին արջն ու ռնգեղջյուրը: Անզիջում հարկահանները բոլորից հավաքեցին պահանջվող տուրքը: Մնաց չղջիկը: Վերջինս զայրացավ, որ իրեն գազանի տեղ են դրել: Որպես ապացույց բացեց երկաբ թևերը: Հարկահանները զղջացին, որ ան­հանգստացրին նրան:

Շուտով հարկատու դարձան նաև թռչուններն ու միջատները: Այս անգամ հար­կահավաքը մրջնակերն էր: Երբ տեսավ նբան, չղջիկն անմիջապես ծալեց թևերն ու ցույց տվեց սուր կտրիչները:

Այսպես չղջիկն ազատվեց հարկերից:

Բայց հարկահաններից խուսափելու համար մինչ օրս ցերեկը թաքնվում է պատի խոռոչում կամ ծառի փչակում: Շրջում է միայն գիշերը:

ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ

Այս ամառ ընտանիքով մեկնեցինք Սոչի: Առաջին անգամ էինք լինում ալս գեղա­տեսիլ վայրում: Գաղջ, բայց առողջարար օդով ծովափնյա քաղաք է: Լաջվարդ երկնքում պտտվում են թռչունների խառնիճաղանջ երամները: Պչրուհու պես նազում են երկնասլաց սոճիներն ու նոճիները: Բարձր արմավենիների վրա աշխույժ թռչկոտում են կապիկները: Նրանք կառչում են ճյուղերից, ճոճվում, միմյանց քաշքշում, մարդու պես քրքջում: Հետո իջնում են, ազատ շրջում զբոսայգում:

Ծովափն ամբողջ օբը լեցուն է հովեկնեբով: Միջօբեին ողջ քաղաքը հանգստա­նում է: Իսկ երեկոյան դարձյալ մխրճվում ենք տաք ավազի շեղջերում, թրջում միմյանց, ուրախ վազվզում: Ծովն առանձնապես թովիչ է գիշերը: Նստում ենք ափին և ունկնդրում ալիքների մեղմ խոխոջյունը:

ՄՐՋՅՈԻՆԻ ԴԱՍԸ

Մի ճակատամարտում մեծահռչակ առաջնորդն առաջին անգամ պարտվեց: Խուճապահար զորքը նահանջելով սկսեց փախչել: Մարտադաշտը լքեց նաև զորա­վարը: Նա թաքնվեց սոճիների անտառում: Հենվեց ծառին ու հանեց ծխամորճը: Հանկարծ աչքն ընկավ մրջյունին: ժրաջան միջատը փորձում էր բարձրացնել ցորենի հասկը: Անընդմեջ ընկնում էր, բայց չէր ընկճվում: Անզիջում պայքարեց, մինչև հասկը հաջողությամբ մբջնանոց հասցբեց:

Զորավաբը սթափվեց այս միջադեպից: Ամաչեց, զղջաց իբ թուլակամության համար:

Թռավ ձիու մեջքին ու անմիջապես հասավ մարտի դաշտ: Հավաքեց խառնի­ճաղանջ զորքը, սրընթաց մխրճվեց հակառակորդի բանակի մեջ:

Վեբջալույսին թշնամին ամբողջովին ջախջախված էր:

Բառային թելադրության նյութեր 42

Զիջել, Փւշաե զեղչել, թռչել, թրջել, գաճաճ, արջուկ, խառնիճաղանջ, կապարճ, գոճի:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

Գիջել = զ + իջ (էջ) + ել (անզիջում, ելևէջ, էջմիածին)

զղջալ = զղջ (զեղջ) + ալ (զղջում)

զեղչել = զեղչ + ել

թռչել = թո (թիռ) + չ + ել (թռչուն, թռիչք)

թրջել = թրջ (թուրջ) + ել (թրջոց)

գաճաճ — պարզ բառ

արջուկ = արջ + ուկ (արջաբույն, ծովարջ)

խառնիճաղանջ = խառն + ի + ճաղանջ (ճադանջ՛ անհայտ իմաստով բառ, որ գործածվում է միայն խառնիճաղանջ բարդության մեջ)

կապարճ (նետաման) — պարզ բառ

գոճի — պարզ բառ

Կտրիճ, կտրիչ, աղջիկ, չղջիկ, այծենակաճ, առողջություն, հառաչ, լաջվարդ, խրճիթ, գոճի:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

կտրիճ = կտր (կոտոր) + իճ (կավիճ, ուտիճ)

կտրիչ = կտր (կտուր) + իչ (դակիչ, հատիչ)

աղջիկ — պարզ բառ (ծագել է աղիջ արմատից, իկ ածանցից’ աղջ (աղիջ) + իկ)

չղջիկ = չոշ (չիղջ) + Իկ

այծենակաճ (հովվի հագուստ) = այծ + են(ի) + կաճ (կաճ՛ թաղիք)

առողջություն = առ + ողջ + ություն (ողջախոհ, ողջամիտ)

հառաչ (բնաձայնություն է) — պաբզբառ. նույն, կերպ’ բառաչ, շառաչ, կառաչ

լաջվարդ — պարզ բառ

խրճիթ — պարզ բառ գոճի — պարզ բառ

Կոճկել, ամբողջ, էջմիածին, ուտիճ, թարթիչ, պճնանք, պչրանք, ւիարչ, քարճիկ, դարչնագույն:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

կոճկել = կոճ + (ա)4 + ել

ամբողջ = ամբ (ամբ’ հնագույն ածանցային ձև) + ողջ (առողջ, ողջամիտ)

էջմիածին = էջ (իջնել) + մի + ա + ծին (վայրէջք, առէջ)

ուտիճ = ուտ + իճ (կավիճ, լվիճ)

թարթիչ = թարթ + իչ (հատիչ, բռնիչ)

պճնանք = պճն (պճին) + անք (պճնամոլ, պճնազարդ)

պչրանք = պչր (պչուր կամ պչիր-ից) + անթ (պչրուհի, պչրել)

փարչ — պարզ բառ

քարճիկ — պաբզբառ

դարչնագույն = դարչն (դարչին) + ա + գույն

ՀԱՃԵԼԻ ԶԲՈՍԱՆՔ

Կ եեդանար տնական այ զում ենք: Զնդար ձակ տարածքում շր ջում են այ ծեղջյ ուր ներն ու եղջերուները: Աջ կողմում վարազներն են իրենց խոճկորների հետ: Սպիտակ ու դարչնագույն արջերը լողում են խոխոջուն գետակում, ամբողջովին թրջված’ մտնում ՈՍջերը: Անգամ չղջիկներ ու բվեճներ կան: Ամենից աշխույժը կապիկներն են: Քրքջում

են, քրթմնջում, ելնում ճյուղերին, իջնում: Թփերում թռչկոտում են դեղձանիկները: Այգու վերջում փղի կացարանն է: Նա երկար կնճիթը բարձրացնում ու ասես ողջունում է մեզ:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ այծեղջյուր, եղջերու, աջ, խոճ­կոր, դարչնագույն, արջ, խոխոջուն, ամբողջովին, թրջվել, որջ, չղջիկ, բվեճ, քրքջար քրթմնջալ, իջնել, թռչկոտել, վերջ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

այծեղջյուր = այծ + եղջյուր

եղջերու = եղջեր (եղջյուր բառի գրաբարյան սեռական հոլովաձևը) + ու

աջ — պարզ բառ (աջափնյա, առաջին)

խոճկոր — պարզ բառ

դարչնագույն = ղարչն (դարչին) + ա + գույն

արջ ~ պարզ բառ (արջուկ, արջաքուն)

խոխոջուն (բնաձայնություն է) = խոխոջ (խոջխոջ) + ուն (խոխոջյուն, խոխոջալ)

ամբողջովին = ամբ (ամբ հնագույն ածանցային ձև) + ողջ + ովին (առողջ, ողջախոհ)

թրջվել = թրջ (թուրջ) + V + ել (թրջոց) որջ — պարզ բառ չղջիկ = չղջ (չիղջ) + №

բվեճ (բնաձայնական բառ է) = բվ (բու, ե-ի ազդեցությամբ ու > վ ) + էճ

₽ր₽ջա1 (բնաձայնություն է) = քրքջ (քրքիջ) + ալ (քրքջոց)

քրթմնջալ (բնաձայնություն է) = քրթմնջ + ալ (քրթմնջյուն)

իջնել = իջ (էջ) + ն + ել (իջևան, էջմիածին) թռչկոտել = թո (թիռ) + չ + կոտ + ել

վերջ — պարզ բառ (վերջապես, անվերջ)

ՀԱՅԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Հայերի առաջնորդ Հայկք չէր ուզում առնչվել Բելի հետ: Բայց Բելն անզիջում էր: Փորձում էր ստրկացնել հայերին: Կտրիճ Հայկք անմիջապես զորք հավաքեց: Անվախ գնաց թշնամուն ընդառաջ: Նրանք իջան գաճաճ թփուտներով ծածկված մի սարահարթ: Հայկք քաշեց իր լայնալիճ աղեղը: Մինչև Բելը ուշքի կգար, նետը մխրճվեց նրա սիրտը: Բելի խառնիճաղանջ զորքն սկսեց փախչել:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ առաջնորդ, առնչվեի անզիջում, կարիճ, անմիջապես, ընդառաջ, իջնեի գաճաճ, լայնալիճ, մինչև, մխրճվել, խառնիճաղանջ, փախչել:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

առաջնորդ = առ + աջ + (ի)ն+ որդ (առաջին, առաջարկ)

առնչվել = առ + Փ)նյ + վ + ել (առնչություն, ընչաքաղց)

անզիջում = աե + զ + իջ (էջ) + ում(զիջել, զիջողամիտ)

կտրիճ = կտր (կոտոր) իճ (կավիճ, լվիճ)

անմիջապես = ան + միջ (մեջ) + ա + պես (միջանկյալ, միջանցք)

ընդառաջ = ընդ + առ + աջ (ընդառաջել)

իջնել = իջ (էջ) + ծ + ել (իջևան, Իջևան)

գաճաճ — պարզ բառ

լայնալիճ = լայն + ա + ւհճ

մինչև = մինչ + և (և’ գրաբարյան գործիական հոլովի վեր ջավո ր ությ ունների ց)

մխրճվել = մխրճ (մխիրճ) + շ/ + ել

խառնիճաղանջ = խառն + ի + ճաղանջ (ճաղանջ’ անհայտ իմաստով բառ, ոբ գոբծածվում է միայն խառնիճաղանջ բարդության մեջ)

փախչել = փախ + չ + ել (կպչել, սառչել, դիպչել, թռչել)