ԱՇՈՒՆ

Աշուն է: Պճնվել են հաղարջենիներն ու ալոճենիները: Պչրանքով ճոճվում են մրգատու ծառերը: Արջերը շրջում են թփուտներում, որ հատապտուղ ճաշակեն: Այծեղջ­յուրներն ու եղջերուները իջնում են դեպի առվակները: ժրաջան մրջյունները ձմեռվա պաշար են հավաքում: Հայ աշխատասեր գեղջուկը նույնպես ամբարում է մթերքը: Շուտով սարերից կիջնի ձմեռը: Տարվա այդ եղանակին նախապատրաստվելը ոչ թե ընչաքաղցություն է, այլ ողջախոհություն:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ պճնվել, հաղարջենի, ալոճենի, պչրանք, արջ, այծեղջյուր, եղջերու, իջնել, մրջյուն, գեղջուկ, ընչաքաղցություն, ողջախոհությու ն:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

պճնվել (զարդարվել) = պճն (պճին) + ւ/ + ել (պճնանք)

հաղարջենի = հաղարջ + ենի

ալոճենի = ալոճ + ենի

պչրանք = պչր (պչիր կամ պչռւր֊ից) + անք (պչրել, պչրուհի)

արջ ~ պարզ բառ (արջաորս, արջաքուն)

այծեղջյուր = այծ + եղջյուր (ռնգեղջյուր, եղջերավոր)

եղջերու = եղջեր (եղջեր’ եղջյուր-ի գրաբարյան սեռական հոլովաձևը) + ու իջնել = իջ (էջ) + ն + ել (իջևանել, իջևանատուն)

մրջյան — պարզ բառ (մրջնանոց)

գեղջուկ = գեղջ (գեղջ’ գյուղ բառի գրաբարյան սեռական հոլովաձևը) + ուկ (Գեղջկական, գեղջկուհի)

ընչաքաղցություն = ընչ (ինչք) + ա + քաղց + աթյան (ընչազուրկ)

ողջախոհություն = ողջ + ա + խոհ + աթյան (ողջամտություն)

ԸՆԿԵՐՆԵՐԸ

Երկու ընկեր գնում էին անտառով: Խառնիճաղանջ թփերի միջից հանկարծ մի արջ հայտնվեց: Սկսեց առաջանալ: Տղաներից մեկն անմիջապես բարձրացավ սոճու վրա: Մյուսը պառկեց ու մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, հոտոտեց ու մռթմռթալովհեռացավ: Ընկերն իջավ ծառից ու քրքջալով հարցրեց, թե արջն ինչ ասաց նրա ականջին:

Ասաց, որ քեզ պես ընկերոջ հետ այլևս անտառ չգնամ:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ խառնիճաղանջ, մեջ, արջ, առաջանալ, անմիջապես, սոճի, իջնել, քրքջալ, ընկերոջ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

խառնիճաղանջ = խառն + ի + ճաղանջ (ճաղանջ’ անծանոթ բառ, որ հանդիպում է միայն այս բառում)

մեջ — պարզ բառ (միջև, անընդմեջ)

արջ — պարզ բառ (արջաորս, արջամագիլ)

առաջանալ = առ + աջ + ան + ալ (առաջին, առաջնորդ, աջափնյա)

անմիջապես = ան + միջ (մեջ) + ա + պես (անընդմեջ, միջանցք)

սոճի = սոճ + ի (նոճի)

իջնել = իջ + և + ել (իջևանել, էջմիածին, վայրէջք)

քրքջալ (բնաձայնություն է) = բրքջ (քրքիջ) + ալ

ընկերոջ — ընկեր բառի սեռական հոլովաձևը (նույն կերպ’ քրոջ, տիրոջ)

ՇԱՏԱԿԵՐԸ

Մի շատակեր նապաստակ կար: Ձեռքն ընկածը կուլ էր տալիս:

Մի օր գլխին փորձանք եկավ: Դաշտում մի խուրձ առվույտ կերավ: Մտավ այգի ու իրար հետևից դեղձ ու խնձոր ներս տվեց: Կարծես շատակերների մրցույթում լիներ: Բանջարանոցում հարձակվեց կաղամբի թփեբի վրա: Հսկա տանձի պես փորը տռզեց: Նապաստակն սկսեց շնչահեղձ լինել: Բայց դա նրան հետ չպահեց, որ գնա հատապտուղ ուտելու: Մեկ էլ սիրտը խառնեց: Շլդիկը ցավից կծկվեց: Օձագալար արահետով մի կերպ հասավ բժիշկ ոզնու տնակը:

Ոզնին նրա կցկտուր խոսքից հասկացավ, թե որքան բան է կերել: Բժիշկը խիստ զայրացավ ու ասաց, որ ամեն ինչին չափ կա: Շատակերությունը կարճացնում է կյանքը: Այլևս չի օգնի, եթե շլդիկը չսանձի ախորժակը:

ՄԵՆԱՎՈՐ ԾԱՌԸ

Ցածբահասակ լոբենին եբազում էբ բոլոբից բաբձր եբևալ: Ձգտում էր մոտե­նալ արևին: Մի մթամած գիշեր հեռացավ հինավուրց անտառից: Տեղավորվեց լեռան արևահայաց բարձունքին: Շուրջը արձակ տարածություն էր: Ոչ մի ծառ ու թուփ չկար: Կողքին միայն ուրցի խրձեր էին:

Արևը առավոտյան ջերմացրեց նրան: Կեսօրին խանձեց բարձրուղեշ կատարը: Լորենին սկսեց շնչահեղձ լինել: Անձկությամբ հիշեց զով անտառը, դեղձանիկնեբի քաղցը ձայնը: Եբեկոյան կարկուտ տեղաց, ծակծկեց տերևները: Հողմակոծ քամին սանձարձակ պտույտներով կոտրատեց ճյուղերը: Ծառը փորձեց դիմադրել, սակայն հասկացավ, որ մենակ է ու անզոր: Կծկվեց ու ցավից փղձկաց: Երբ երկնքում ցոլցլաց լուսինը, հետզհետե մարեց ծառի հեծկլտոցը: Լորենին ուժասպառ ընկավ գետնին:

Իսկ անտառի ծառերը մեջք մեջքի տված կանգնած էին ամուր:

ՓՇԱՊԱՏ ԲԱՃԿՈՆԸ

Ոզնու բաճկոնը հնացել էր: Սարդից թել խնդրեց, ւիշատերե եղևնուց մի խուրձ ասեղ վերցրեց և Համփա ընկավ դեպի հանդիպակաց սարը: Դերձակն ապրում էր բարձր կաղնու փչակում: Օձագալար կածանով անցնելիս սայթաքեց: Ասեղները թափվեցին: Երկինքն անսպասելի մթնեց: Հորդ անձրև տեղաց: Ոզնին հանեց բաճկոնն ու հապճեպ ծածկեց ասեղնեբը: Պառկեց դրանց վրա ու խոր քուն մտավ: Առավոտյան հագավ բաճկոնն ու մնաց զարմացած: Այն ամբողջովին պատված էր ասեղներով: Փորձեց ազատվելդրանցից, բայց ապաբդյուն:

Հանկաբծ հայտնվեց քաղցած գայլը: Ոզնին վախից կծկվեց գնդակի պես: Գայլը հարձակվեց, բայց նույն պահին ցավից ոռնաց ու փախավ: Ոզնին փբկվեց:

^1 օբվանից նա եբբեբ չի բաժանվում իբ փշածածկ բաճկոնից:

ՓՐԿԱՐԱՐ ՇՆԵՐԸ

Հրդեհի ժամանակ երեխաները սարսափից կծկվում են տան մի անկյունում: Նրանց փնտրելիս պաշտպանիչ հանդերձանքով հրշեջներն անգամ թանձր ծխից շնչահեղձ են լինում: Այդպիսի դեպքերի համար կան ընտելացված շներ: Նրանք շատ արագ կողմնորոշվում են և փրկում երեխաներին:

Բարձրահարկ շենքերից մեկում հրդեհ էր: Մի բնակարանում երեքամյա երեխա էր մնացել:

^շեջնեքը վերամբարձ մեքենայով մոտեցան տանը: Շունը համարձակ նետվեց բոցերի մեջ: Կենդանին իսկույն գտավ վախից հեծկլտացող երեխային, որը թեթևակի այրվածքներ էր ստացել: Հանկարծ շունը դարձյալ վազեց դեպի կրակը: Փորձառու ԽրշԵջները հարցական նայեցին միմյանց: Շունը կայծակնային արագությամբ վեբադաբձավ: Նրա բերանում մի մեծ տիկնիկ կար:

Բառային թելադրության նյութեր 37

Սիգապանծ, հեծկլտոց, բարձրուղեշ, մածուցիկ, դերձակ, դողէրոցք, ամբարձիչ, հողմակոծ, մրցակից, քաղցկեղ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

սիգապանծ = սիգ (սեգ) + ա + պանծ (վեհապանծ, պանծանք)

հեծկլտոց = հեծ + կլա (.կլտ բազմապատկական ածանց) + ոց (հեծկլտալ)

բարձրուղեշ = բարձր + ուղեշ (ուղեշ’ ճյուղ, շիվ, ոստ), (գեղուղեշ)

մածուցիկ = մած (մած’ կպած, կից, խիտ, թանձր) + ուց + իկ

դերձակ = դերձ + ակ (դերձան)

դողէրոցք = դող + էր (էրել, այրել) + ոց + թ

ամբարձիչ = (հ)ամ+ բարձ + իչ (բարձունք, բարձրանալ)

հողմակոծ = հողմ + ա + կոծ (լացուկոծ, կոծել)

մրցակից = մրց (մուրց’ կռուփ, բռունցք) + ա + կից (մրցանակ, մրցորդ)

քաղցկեղ = քաղց + կեղ (կեղ’ ուռուցք, պալար, խոց, վերք)

Օձաձև, ատաղձագործ, բարձիթողի, ածխաթթու, արձակագիր, տողադարձ, գեղձ, փորձանք, քաղցրահնչյուն, դյուցազուն:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

օձաձև = օձ + ա + ձև (օձապտույտ, օձագալար)

ատաղձագործ (հյուսն) = ատաղձ + ա + գործ

բարձիթողի = բարձ + ի + թող + ի

ածխաթթու = ածխ (ածուխ) + ա + թթ (թիթ կամ թութ՜ից) + ու

արձակագիր = արձակ + ա + գիր (արձակուրդ, հերարձակ)

տողադարձ = տող + ա + դարձ (վերադարձ, դիմադարձ)

գեղձ պարզ բառ (նշագեղձ)

փորձանք = փորձ + անք (փորձություն, գիտափորձ)

քաղցրահնչյուն = քաղցր + ա + հնչ (հունչ) + յան (քաղցրակեր)

դյուցազուն = դյուց (դյուց’ աստված) + ազուն (ազուն’ ազն’ տոհմ, ցեղ, սերունդ)

Արձանագործ, ձյունածածկ, սերուցք, վերամբարձ, փորձանոթ, վեհապանծ, կեց­վածք, անեծք, խցկվել, կծկվել:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

արձանագործ = արձան + ա + <?որձ (արձանախումբ, հուշարձան)

ձյունածածկ = ձյուն + ա + ծածկ (հողածածկ, ծածկոց)

սերուցք = սեր + ուց + ք (այտուց, տակուցք)

վերամբարձ = վեր + (հ)ամ+ բարձ (բարձրանալ, բարձիթողի)

փորձանոթ = փորձ + անոթ (փորձառու, փորձանք)

վեհապանծ = վեհ + ա + պանծ (սիգապանծ, պանծանք)

կեցվածք = կեց + վածք (թխվածք, պատմվածք)

անեծք (նզովք, բանադրանք) = անեծ + բ

խցկվել = խց (խից) + (/ւ)կ + վ+եւ (բեռնախցիկ, խցանահան)

կծկվել = կծկ (կծիկ) + վ + ել (կծկում, գունդուկծիկ)

ԾՈՎԱՅԻՆ ՏԱՐԵՐՔ

Ծովը ալեկոծ էը: Թխպամած երկինքը երբեմն լուսավորվում էր կայծակի արծաթագույն խրձերից: Ծովի ընդարձակ մակերեսը մոխրագույն էր դարձել: Սանձարձակ ալիքները բարձրանում էին, օձագալար պտոցւոներովբախվում մերձակա ժայռերին: Հետո սրընթաց հետ էին վազում թախծաձայն հեծկլտոցով: Թվում էր, թե ջրերը մրցում են միմյանց հետ: Ալիքների հորձանուտում հայտնված նավը նման էր ջրահեղձի, որ վարձում էր փրկվել:

Բացատրել հետևյալ թառերի ուղղագրությունը՝ ալեկոծ, թխպամած, խուրձ, ընդարձակ, բարձրանալ, օձագալար, մերձակա, սրընթաց, թախծաձայն, հեծկլտոց, մրցել, հորձանուտ, ջրահեղձ, փորձել:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

ալեկոծ = ալ (ալի) + ա + կոծ (հողմակոծ, լացուկոծ)

թխպամած = թխպ (թուխպ) + ա + մած (ձյունամած, տախտակամած)

խուրձ — պարզ բառ

ընդարձակ = ընդ + արձակ (սանձարձակ, արձակուրդ, արձակել)

բարձրանալ = բարձր + ան + ալ (բարձունք)

օձագալար = օձ + ա + գալ (գալ ոլորք) + ար (օձիք, օձապտույտ)

մերձակա = մերձ + ա + կա (մերձավոր, մերձենալ)

սրընթաց = սր (սուր) + ընթ + աց (խոյընթաց, ընթացք)

թախծաձայն = թախծ (թախիծ) + ա + ձայն (թախծալի, թախծել)

հեծկլտոց = հեծ + կլտ (կլտ բազմապատկական ածանց) + ոց (հեծկլտալ)

մրցել = մրց (մուրց’ կռուփ, բռունցք) + ել (մբցույթ, մրցանակ)

հորձանուտ = հորձ + անուսւ (հորձանք)

ջրահեղձ = ջր (ջուր) + ա + հեղձ (հեղձուցիչ, շնչահեղձ)

փորձել = փորձ + ել (փորձանք, փորձություն)

ԳԱՌՆԻԻ ՏԱՃԱՐԸ

Խոր ձոբի հանդիպակաց բարձունքին բազմած է հոյակեբտ մի կոթող: Գառնիի հինավուրց տաճարն է: Կառուցված է կարծր որձաքարից: Նրա վեհասլաց սյուները հպարտության լիցք են հաղորդում մեզ: Մեր ժողովուրդը գերագույն հոգածությամբ է պահպանում այդ կառույցը: Հողմակոծ փոթորիկներն ու թշնամիների հարձակումները չեն խաթարել հիասքանչ շինվածքը: Այսօր էլ նա վեհապանծ կեցվածքով ասես մարտահրավեր է նետում դարերին:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ հանդիպակաց, բարձունք, հինա­վուրց, որձաքար, վեհասլաց, լիցք, հոգածություն, հողմակոծ, հարձակում, վեհա­պանծ, կեցվածք:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

հադիպակաց = հանդիպ (հանդեպ) + ա + կաց (կացություն)

բարձունք = բարձ + ունք (բարձր, բարձրանիստ)

հինավուրց = հին + ավուր (ավուր’ օր) + ց (ց’ ավուր բառի հոգնակի թվի’ ավուրք, գբաբաբյան սեռական հոլովաձևը)

որձաքար = որձ + ա + քար

վեհասլաց = վեհ + ա + պ (սուլ) + աց (սլացք)

փց₽ = փց + ք (լցոն, արտասվալից)

հոգածություն = հոգ + ած + ություն (մտածություն, նվագածություն)

հողմակոծ = հողմ + ա + կոծ (ալեկոծ, լացուկոծ)

հարձակում = հ(յ) + արձակ + ում(նախահարձակ, հարձակվել)

վեհապանծ = վեհ + ա + պանծ (պանծալի, սիգապանծ)

կեցվածք = կեց + վածթ (շինվածք, ասացվածք)

ՕՁԻ ՀՐԱՄԱՆԸ

Հինավուրց սարի փեշերին դեղձենիներ էին աճում: Լանջերը ծածկված էին քաղցրաբույր ուրցով ու դաղձով: Սակայն սար բարձրանալ ոչ ոք չէր համարձակվում: Օձերի վտառները խրձերով էին վխտում:

Մի հնձվոր ելավ սարը: Որձաքարերի տակից դուրս ելած սողունները շրջա- պատեցին նրան: Հնձվորը ոչ մի սողունի չսպանեց: Երբ լուբը հասցբին օձերի թագավորին, վերջինս հրաման արձակեց: Չխայթել մարդուն, եթե նա քեզ չի վնասում:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ հինավուրց, դեղձենի, ծածկված, քաղցրաբույր, ուրց, դաղձ, բարձրանալ, համարձակվել, օձ, խուրձ, հնձվոր, որձաքար, արձակեր

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

հինավուրց = հին + ավուր (ավուր’ օր) + ց (ց’ ավուր բառի հոգնակի թվի’

ավուրք, գրաբարյան սեռական հոլովաձևը)

դեղձենի = դեղձ + ենի (դեղձան, դեղձանիկ, ոսկեդեղձան)

ծածկված = ծածկ (ծածուկ) + վ+ած (հողածածկ, ծածկոց)

քաղցրաբույր = քաղցր + ա + բույր (քաղցրեղեն, քաղցրավենիք)

ուրց — պարզ բառ (ուրցաբույր)

դաղձ — պարզ բառ (դաղձածաղիկ)

բարձրանալ = բարձր + ան+ ա\ (բարձունք, բարձրաբերձ)

համարձակվել = համ + արձակ + ւ/ + ել (արձակել, արձակուրդ, հերարձակ)

օձ — պարզ բառ (օձիք, օձաբաբո)

խուրձ — պաբզ բառ (խրձիկ)

հնձվոր = հնձ (հունձ) + վոր (խոտհունձ)

որձաքար = որձ + ա + քար

արձակել = արձակ + ել (ընդարձակ, արձակուրդ)