Հրդեհի ժամանակ երեխաները սարսափից կծկվում են տան մի անկյունում: Նրանց փնտրելիս պաշտպանիչ հանդերձանքով հրշեջներն անգամ թանձր ծխից շնչահեղձ են լինում: Այդպիսի դեպքերի համար կան ընտելացված շներ: Նրանք շատ արագ կողմնորոշվում են և փրկում երեխաներին:
Բարձրահարկ շենքերից մեկում հրդեհ էր: Մի բնակարանում երեքամյա երեխա էր մնացել:
^շեջնեքը վերամբարձ մեքենայով մոտեցան տանը: Շունը համարձակ նետվեց բոցերի մեջ: Կենդանին իսկույն գտավ վախից հեծկլտացող երեխային, որը թեթևակի այրվածքներ էր ստացել: Հանկարծ շունը դարձյալ վազեց դեպի կրակը: Փորձառու ԽրշԵջները հարցական նայեցին միմյանց: Շունը կայծակնային արագությամբ վեբադաբձավ: Նրա բերանում մի մեծ տիկնիկ կար:
