Խոր ձոբի հանդիպակաց բարձունքին բազմած է հոյակեբտ մի կոթող: Գառնիի հինավուրց տաճարն է: Կառուցված է կարծր որձաքարից: Նրա վեհասլաց սյուները հպարտության լիցք են հաղորդում մեզ: Մեր ժողովուրդը գերագույն հոգածությամբ է պահպանում այդ կառույցը: Հողմակոծ փոթորիկներն ու թշնամիների հարձակումները չեն խաթարել հիասքանչ շինվածքը: Այսօր էլ նա վեհապանծ կեցվածքով ասես մարտահրավեր է նետում դարերին:
Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ հանդիպակաց, բարձունք, հինավուրց, որձաքար, վեհասլաց, լիցք, հոգածություն, հողմակոծ, հարձակում, վեհապանծ, կեցվածք:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
հադիպակաց = հանդիպ (հանդեպ) + ա + կաց (կացություն)
բարձունք = բարձ + ունք (բարձր, բարձրանիստ)
հինավուրց = հին + ավուր (ավուր’ օր) + ց (ց’ ավուր բառի հոգնակի թվի’ ավուրք, գբաբաբյան սեռական հոլովաձևը)
որձաքար = որձ + ա + քար
վեհասլաց = վեհ + ա + պ (սուլ) + աց (սլացք)
փց₽ = փց + ք (լցոն, արտասվալից)
հոգածություն = հոգ + ած + ություն (մտածություն, նվագածություն)
հողմակոծ = հողմ + ա + կոծ (ալեկոծ, լացուկոծ)
հարձակում = հ(յ) + արձակ + ում(նախահարձակ, հարձակվել)
վեհապանծ = վեհ + ա + պանծ (պանծալի, սիգապանծ)
կեցվածք = կեց + վածթ (շինվածք, ասացվածք)
