ԱՂՎԵՍԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Խաղողի որթատունկերի մոտ աղվեսն ընկավ որսորդի թակարդն ու զրկվեց փարթամ պոչից: Վրդովված նստեց փտած կոճղին: Սկսեց մտածել, թե ինչ հնարքով ծածկի իր ամոթը: Շողոքորթ լեզվով սկսեց համոզել ընկերներին, որ բրդոտ պոչն անընդհատ խանգարում է իրենց: Պետք է շուտափույթ ազատվել դրանից:

Աղվեսների առաջնորդը ծիծաղեց: Արդյոք նա այդպիսի խորհուրդ կտար, եթե պոչը տեղում լիներ:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ որթատունկ, թակարդ, փարթամ, վրդովվել, փտեի շողոբորթ, բրդոտ, անընդհատ, շուտափույթ, առաջնորդ, խորհուրդ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

որթատունկ = որթ (խաղողի տունկ, վազ) + ա + տունկ

թակարդ — պարզ բառ

փարթամ — պարզ բառ (փարթամանալ, փարթամություն)

վրդովվել = վրդով + ։/ + ել (անվրդով, վրդովմունք)

փտել = փտ (փուտ) + ել (կիսափուտ, փտախտ)

շողոբորթ — պարզ բառ (շողոքորթել)

բրդոտ = բրդ (բուրդ) + ոտ (բրդեղեն, բրդյա, բրդե)

անընդհատ = ան+ ընդ + հատ (անընդմեջ, ընդհանուր, ընդամենը)

շուտափույթ = շուտ + ա + փույթ (փութկոտ, անփույթ)

առաջնորդ = առ + աջ + (ի}ն + որդ (հաջորդ, նախորդ, որսորդ)

խորհուրդ = խորհ + ուրդ (աճուրդ, ժողովուրդ)

ՁԿՆՈՐՍՆԵՐԸ

Զարթուցիչը հնչեց: Մի ակնթարթ ապարդյուն ճիգ գործադրեցի, որ չլսեմ զանգի ձայնը: Հետո իսկույն ցատկեցի տեղիցս: Ձկնորսության էի գնալու: Ընդամենը երկու րոպեում հագնվեցի: Վերցրի տուփը, որի մեջ նախօրոք որդեր ու թրթուրներ էի հավաքել: Սեդրակն ու Վար դանը դրսում սպասում էին: Կեսօրին րացօթյա նախաճաշեցինք: Տուն վերադարձանք մթնշաղին: Ընդհանուր հաշվով բռնել էինք տասնյոթ կարմրախայտ:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ զարթուցիչ, ակնթարթ, ապար­դյուն, ցատկել, ընդամենը, որդ, թրթուր, Սեդրակ, Վարդան, րացօթյա, կարմրախայտ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

զարթուցիչ = զ + արթ + ուց + իչ (զարթոնք, արթուն)

ակնթարթ = ակն + թարթ (ակնբախ, ակնդետ)

ապարդյուն = ապ + արդ + յան (արդյունավետ, արդյունք)

ցատկել = ցատկ + ել (ջրացատկ)

ընդամենը = ընդ + ամենը (ընդառաջ, ընդունակ, ընդհանուր)

որդ — պարզ բառ (երիզորդ, անձրևորդ)

թրթուր (որդ) = թր (թուր) + թուր

Սեդրակ — պարզ հատուկ անուն

Վարդան — պարզ հատուկ անուն

բրացօթյա = բաց + օթ + յա (անօթևան, թիկնօթոց)

կարմրախայտ = կարմր (կարմիր) + ա + խայտ (ոսկեխայտ)

ՀԱՅԵԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Փնթի ու թափթփված աղջիկ էր Նվարդը: Արթնանալուն պես վազում էր բակ: Նախշազարդ զգեստը միշտ կեղտոտ էր, ճմռթված: Այտերը մրի մեջ կորած էին: Մազերն ընդհանրապես չէր հարդարում: Վարդուհի տատն անընդհատ խրատում էր, բայց ապարդյուն:

Աղջիկն անդադար փնթփնթում էր, թե հայելին իրեն տգեղ է ցոցց տալիս: Հայելին խորհուրդ տվեց, որ կրտսեր քրոջ նման մաքուր պահի իրեն, ինքն էլ սիրուն կերևա:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ փնթի, թափթփված, Նվարդ, արթնանալ նախշազարդ, հարդարել Վարդուհի, անընդհատ, ապարդյուն, անդադար, փնթփնթալ խորհուրդ, կրտսեր:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

փնթի = փն (փին’ աղբ) + թի (թի’ թիակ, բահ)

թափթփված = թափ + թփ (թափ) + վ + ած (թափթփուկ)

Նվարդ — պարզ հատուկ անուն

արթնանալ = արթ + (ու)ն + ան + ալ (զարթոնք, զարթուցիչ)

նախշազարդ = նախշ + ա + զ + արդ (արդուզարդ, զարդարանք)

հարդարել = հ(յ) + արդ + ար + ել (հարդարանք, վարսահարդար)

Վարդուհի — (պարզ հատուկ անուն) = վարդ + ուհի (Վարդիթեր)

անընդհատ = ան + ընդ + հատ (ընդհանրապես, ընդամենը)

ապարդյուն = ապ + արդ + յան (արդյունք, արդյունավետ)

անդադար = ան + դադար

փնթփնթալ (բնաձայնություն է) = փնթ + փնթ + ալ

խորհուրդ = խորհ + ուրդ (խորհրդավոր, գաղտնախորհուրդ)

կրտսեր — պարզ բառ

ԱԶՆԻՎ ԱՐՔԱՅԱԶՆԸ

Անհայտ թագավորությունում ապրում էր մի արքայադուստր: Աղջիկը փափագում էր ազնիվ ամուսին ունենալ:

Պալատում հավաքված երիտասարդներին աղջիկը ծաղկասերմեր բաժանեց: Հաջորդ տարի փեսացուները պետք է ներկայանալին իրենց աճեցրած ծաղիկներով:

Մեկ տարի անց պալատը զուգվեց տարագույն ծաղիկներով: Լուսամուտա­գոգերին շարված էին մարգարտածաղիկներն ու գինարբուկները: Պատշգամբի բազ­րիքին տեղ էին գտել վերձիգ թրաշուշաններն ու հոտավետ վարդերը: Աղջիկը մտահոգ նայեց ծաղիկներին ու անձայն հեռացավ: Հանկարծ աչքերը միանգամից փայլեցին: Շարքի վերջում գլխահակ կանգնած էր մի երիտասարդ: Ձեռքին դատարկ ծաղկաթա­ղար կար: Աղջիկը մոտեցավ ու գգվեց նրան: Ապա տխուր հեգնանքով նայեց մյուսնե­րին ու ասաց, որ ծաղկասերմերը շոգեխաշած էին:

ԲՈՒԻ ԵՐԳԸ

Մի Ժամանակ թռչունները նույն ձայնով էին երգում: Թռչնային աշխարհում անկարգություն էր տիրում:

Թագավոր արծիվը խիստ մտահոգված էր: Միտք արեց ու ելքը գտավ: Բոլոր էրգերը հավաքեց և թաքցրեց շագանակենու փչակում: Թող յուրաքանչյուր թռչուն փչակից հանի իր երգը:

Արևածագին հավքերը շարքով մոտեցան փչակին: Դեղձանիկին բաժին ընկավ գեղգեղանքը, ճնճղուկին’ ծլվլոցը: Սոխակը պարգևատրվեց դայլայլով:

Միայն քնկոտ բուն չկար: երբ աչքերը բացեց, փչակն արդեն դատարկ էր: Անօգնական նայեց ընկերներին ու գլխահակ հեռացավ:

Անցավ երկնաձիգ լեռները, մտավ մրգառատ այգին: Ականջին ձայներ հասան: Մի երեխա լալիս էր, մյուսը բարձր ծիծաղում էր: Բուն հասկացավ, որ գտել է իր երգը:

Ու մինչ օրս նա մեկ լալիս է, մեկ ծիծաղում:

ԲԿԼԻԿ ՃՈՒՏԻԿԸ

Հավը երկու ճուտիկ ուներ: Ավագը խելոք էր: Փոքրը անկարգ էր ու շատակեր: Երբ տանտիրուհին գոգնոցով կորեկ էր բերում, առաջինը նա էր վազում: Ամբողջ օբը մաբգեբում բողկ ու շաղգամ էբ ուտում: Կտցում, վնասում էբ մարգարտածաղկի ցողունը: Անգամ կծու տաքդեղն էբ համտեսում: Մտնում էբ մաբագը, հայտնվում էբ աքցանների դարակում: Մայրը պատժում էր, բայց անօգուտ:

Մի օբ էլ աբևածագին թաքուն մտավ այգին: Տեսավ հյութեղ մրգեբը, գլուխը կոբցբեց: Սկսեց անհագաբաբ ուտել: Արդեն մթնշաղ էր, բայց բկլիկն անհոգ վայելում էր ծառի տակ ընկած սերկևիլը:

Հանկարծ տեսավ, որ կատվի ձագն իր կողմն է գալիս: Այնքան էր տռզել, որ չկարողացավ փախչել: Լավ է, որ այգեպանը մոտակայքում էր և փրկեց շատակերին:

ՀԵՔԻԱԹ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մի օբ ճագարը վնասեց ծունկը: Անօգնական պառկեց գետնին: Հոգատաբ ոզնին կապեց վեբքը, խնամեց նրան: Բողկ, շաղգամ ու շագանակներ բերեց: Շոգ կեսօրին մրգահյութ պատրաստեց: Շլդիկն ապաքինվեց: Նրանք ընկերացան:

ճագարը հանդիպեց սկյուռիկին: Հիացավ նրա մուգ խարտյաշ մուշտակով: Միանգամից առաջարկեց ընկերներ դառնալ ու սկսեց վատաբանել ոզնուն: Սկյուռն արևածագից մինչև մայրամուտ տքնում էր: Նորոգում, բարեկարգում, մաքրում էր իր տունը: Հեղգ ու անբան շլդիկի հետ զբուցելու ժամանակ չունեբ: Շուտով ընկերները բաժանվեցին:

Մարգագետնում շունը հսկում էր սագի ձագուկներին: Շլդիկը մոտեցավ ու սկսեց վարկաբեկել նախկին ընկերներին: Հետո առաջարկեց իր հետ ընկերություն անել: Շունը մռլտաց, պոչն օրորեց ու հեռացավ:

Շլդիկն այդպես մենակ մնաց:

ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Հոգեվարքի մեջ ծերունին որդիներին պաւոգամեց, որ օգնեն, հարգեն ու սիրեն միմյանց:

Հոր մահից հետո կարգապահ ու հնազանդ եղբայրները կատարեցին նրա կամքը: Կարողությունը բաժանեցին եբկու հավասաբ մասեբի: Կիսեցին կահույքն ու սպասքը, մբգատու այգին, բերքառատ արտերը: Հավասար բաժանեցին անգամ ամռանը հավաքած խոտը:

ճրագալույցին ավագ եղբայրն իր բաժնից մի գբկաչաւի խոտ թաքուն տաբավ դբեց եղբոբ դեզի վբա: Նույնը աբեց ւիոքբ եղբայբը: Այսպես նրանք ամբողջ գիշեբ ոգևոբված աշխատեցին:

Երբ աբեգակը լուսավոբեց շբջակայքը, եղբայբնեբը մնացին ապշած: Խոտի դեզեբը նույն քանակով կիտված էին մաբագում:

Բառային թելադրության նյութեր 26

Շնկշնկան, կարգապահ, հանրօգուտ, ոգելից, վարագույր, պարգևատրել, վարակ, մարագ, կարագ, ճրագ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

շնկշնկան (բնաձայնություն է) = շնկ + շնկ + ան

կարգապահ = կարգ + ա + պահ (անկարգ, կարգադրություն)

հանրօգուտ = հանր (հանուր) + օգուտ (օգտակար, ազգօգուտ)

ոգելից = ոգ (ոգի) + ա + լից (իա > ե) (ոգեղեն, ոգևորություն)

վարագույր — պարզ բառ (վարագուրել)

պարգևատրել = պարգև + ա + տր (տուր) + ել

վարակ — պարզբաո (վարակիչ, վարակազերծել)

մարագ — պարզ բառ

կարագ — պարզ բառ

ճրագ — պարզ բառ (ճրագակալ, ճրագալույց)

Հոգատար, մրգահյութ, պաքսիմատ, զուգարան, ճիգուջանք, հոգնել, աքցան, մարգարտափայլ, ձգտել, պատարագ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

հոգատար = հոգ + ա + տար (մտահոգ, հոգաբարձու)

մրգահյութ = մրգ (միրգ) + ա + հյութ (մրգառատ, մրգաստան)

պաքսիմատ — պարզ բառ

զուգարան = զուգ (զույգ) + արան (զուգել, անզուգական)

ճիգուջանք = ճիգ + ու + ջան + բ (ճգնել, ճգնավոր)

հոգնել = հոգն + ել (հոգնատանջ)

ձգտել = ձգ (ձիգ) + տ (տ’ աճական) + ել (ձգան, երկարաձիգ)

մարգարտափայլ = մարգարտ (մարգարիտ) + ա + փայլ (մարգարտազարդ)

աքցան — պարզ բառ

պատարագ — պարզ բառ

Նորոգել, անհարկի, սգավոր, բարակ, բարաբ, վարկ, վարք, վարգ, բարկ, բարք:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

նորոգել = նոր + ոգ {ոգ ածանցային ձև) + ել (բարենորոգում)

անհարկի = ան + հարկ + ի (հարկադրանք)

սգավոր = սգ (սուգ) + ավոր (սգալ)

բարակ (որսորդական շուն) — պար զ բառ

բարաբ (ժամանակավոր տնակ) — պարզ բառ

վարկ — պարզ բառ (վարկանիշ, վարկաբեկում)

վարք = վար + բ (վարքուբարք, վարքագիծ)

վարգ — պարզ բառ (վարգել)

բարկ — պարզ բառ (բարկանալ, բարկացկոտ)

բարք = բար + բ (վարքուբարք)

ՓՇԱՏԵՆԻ

Մի անգամ ջրաղացպան Մարգարի սիրտը միրգ ուզեց: Շրջակայքում բերքատու ծառ չկար: Հեռու գնալ չէր կարող: Մարդիկ ալյուրի էին սպասում: Նորոգեց ջրաղացի անսարք անիվը և աշխատեց մինչև երեկո: Մաքրեց ջրաղացը, հանեց գոգնոցն ու հոգնած քուն մտավ:

Արևածագին դուրս եկավ բակ: Առվի եզերքին տեսավ արծաթափայլ տերևներով զուգված մի ծառ: Պտուղները քաղցր ալյուրի համ ունեին:

Մարդը հասկացավ, որ դա երկնային պարգև է իր տքնաջան աշխատանքի դիմաց:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ անգամ Սէսրգար, միրգ, բերքատու, նորոգել, անսարք, մաքրել, գոգնոց, հոգնել, արևածագ, զուգվել, պարգև, տքնաջան:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

աեգամ — պարզ բառ (միանգամից, միանգամայն)

մաբգաբ — պարզ հատուկ անուն

միրգ — պարզ բառ (մրգատու, մրգառատ, մրգահյութ)

բերքատու = բեր + ք + ա + տու (բերքառատ, բերքահավաք)

եորոգել = նոր + ոգ Հոգ’ ածանցային ձև) + ել (բարենորոգում)

անսարք = ան + սար + ք (սարքել, սարքավորում)

մաքրել = մաքր (մաքուր) + ել (մաքրություն, անմաքուր)

գոգնոց = գոգ + նոց (գոգավոր)

հոգնել = հոգն + ել (հոգնություն)

արևածագ ֊ արև + ա + ծագ (ծագել)

զուգվել = զուգ (զույգ) + վ + ել (զուգարան)

պարգև — պարզ բառ (պարգևել, պարգևատրություն)

տքնաջան = « + քև (քուն) + ա + ջան (տքնել, տքնանք)