Շնկշնկան, կարգապահ, հանրօգուտ, ոգելից, վարագույր, պարգևատրել, վարակ, մարագ, կարագ, ճրագ:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
շնկշնկան (բնաձայնություն է) = շնկ + շնկ + ան
կարգապահ = կարգ + ա + պահ (անկարգ, կարգադրություն)
հանրօգուտ = հանր (հանուր) + օգուտ (օգտակար, ազգօգուտ)
ոգելից = ոգ (ոգի) + ա + լից (իա > ե) (ոգեղեն, ոգևորություն)
վարագույր — պարզ բառ (վարագուրել)
պարգևատրել = պարգև + ա + տր (տուր) + ել
վարակ — պարզբաո (վարակիչ, վարակազերծել)
մարագ — պարզ բառ
կարագ — պարզ բառ
ճրագ — պարզ բառ (ճրագակալ, ճրագալույց)
Հոգատար, մրգահյութ, պաքսիմատ, զուգարան, ճիգուջանք, հոգնել, աքցան, մարգարտափայլ, ձգտել, պատարագ:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
հոգատար = հոգ + ա + տար (մտահոգ, հոգաբարձու)
մրգահյութ = մրգ (միրգ) + ա + հյութ (մրգառատ, մրգաստան)
պաքսիմատ — պարզ բառ
զուգարան = զուգ (զույգ) + արան (զուգել, անզուգական)
ճիգուջանք = ճիգ + ու + ջան + բ (ճգնել, ճգնավոր)
հոգնել = հոգն + ել (հոգնատանջ)
ձգտել = ձգ (ձիգ) + տ (տ’ աճական) + ել (ձգան, երկարաձիգ)
մարգարտափայլ = մարգարտ (մարգարիտ) + ա + փայլ (մարգարտազարդ)
աքցան — պարզ բառ
պատարագ — պարզ բառ
Նորոգել, անհարկի, սգավոր, բարակ, բարաբ, վարկ, վարք, վարգ, բարկ, բարք:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
նորոգել = նոր + ոգ {ոգ ածանցային ձև) + ել (բարենորոգում)
անհարկի = ան + հարկ + ի (հարկադրանք)
սգավոր = սգ (սուգ) + ավոր (սգալ)
բարակ (որսորդական շուն) — պար զ բառ
բարաբ (ժամանակավոր տնակ) — պարզ բառ
վարկ — պարզ բառ (վարկանիշ, վարկաբեկում)
վարք = վար + բ (վարքուբարք, վարքագիծ)
վարգ — պարզ բառ (վարգել)
բարկ — պարզ բառ (բարկանալ, բարկացկոտ)
բարք = բար + բ (վարքուբարք)
