ԲԿԼԻԿ ՃՈՒՏԻԿԸ

Հավը երկու ճուտիկ ուներ: Ավագը խելոք էր: Փոքրը անկարգ էր ու շատակեր: Երբ տանտիրուհին գոգնոցով կորեկ էր բերում, առաջինը նա էր վազում: Ամբողջ օբը մաբգեբում բողկ ու շաղգամ էբ ուտում: Կտցում, վնասում էբ մարգարտածաղկի ցողունը: Անգամ կծու տաքդեղն էբ համտեսում: Մտնում էբ մաբագը, հայտնվում էբ աքցանների դարակում: Մայրը պատժում էր, բայց անօգուտ:

Մի օբ էլ աբևածագին թաքուն մտավ այգին: Տեսավ հյութեղ մրգեբը, գլուխը կոբցբեց: Սկսեց անհագաբաբ ուտել: Արդեն մթնշաղ էր, բայց բկլիկն անհոգ վայելում էր ծառի տակ ընկած սերկևիլը:

Հանկարծ տեսավ, որ կատվի ձագն իր կողմն է գալիս: Այնքան էր տռզել, որ չկարողացավ փախչել: Լավ է, որ այգեպանը մոտակայքում էր և փրկեց շատակերին: