Արևածագին երկինքը միանգամից մթնեց: Ուժգին քամին կոտրեց շագանակենու ճյուղը:
ճնճղուկի նորոգված բնում նոբելուկ ձագեբն էին: ճնճղուկների անօգնական զույգը սկսեց թռչկոտել տագնապած:
Քամին հանդարտվեց: Մայր ճնճղուկը կտուցով պահեց վայր ընկնող ճյուղը: Հայր ճնճղուկը մի պահ անհետացավ: Քիչ անց հայտնվեց ճնճղուկների մի երամ: Ընկուզենու ճյուղին նրանք բույն սարքեցին: Հոգատար ծնողները ձագուկներին տեղաւիոխեցին նոր բույնը:
Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ արևածագ, միանգամից, շագա֊ նակենի, նորոգել, նորելուկ, ձագ, անօգնական, զույգ, սարքել, հոգատար:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
արևածագ = արև + ա + ծագ (ծագել, ծագում)
միանգամից = մի + անգամ + ից (միանգամայն)
շագանակենի = շագանակ + ենի (շագանակագույն)
նորոգել = նոր + ոգ Հոգ ածանցային ձև) + ել (բարենորոգում)
նորելուկ = նոր + ել + ուկ (արջուկ, բանուկ, շուտասելուկ)
ձագ — պարզ բառ (ձագուկ, կատվաձագ)
անօգնական = ան + օգն + ական (օգնել, օգնություն)
զույգ — պարզ բառ (զուգաւիայտ, անզուգական)
սարքել = սար + ք + ել (անսարք, սարքավորում)
հոգատար = հոգ + ա + տար (հոգս, հոգալ)
