ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Մարմարակոփ դղյակում պատրաստվում էին հյուրասիրության: Նրբակազմ սպասուհիները հապշտապ փռում էին ճեփ-ձերմակ սփռոցները: Հապճեպ շարժում­ներով շարում էին արծաթե սպասքը: Մաքուր սափրված սպասավորները շտկում էին ոսկեծոպ վարագույրները: Բարեհամբույր ու ժպտադեմ խոհարարուհիները ափսեների մեջ տեղավորում էին նախօրոք պատրաստած սառը խորտիկները: Մառանապետը փրփրուն գինին տակառներից լցնում էր արծաթե սափորների մեջ: Սրահում տարածվել էր երփներանգ ծաղկեփնջերի արբեցնող բույրը:

Բաց պատշգամբից իշխանն անհամբեբ ու սբտատրոփ նայում էր ճամփին:

Շուտովշեփորի ձայնն ազդարարեց հյուրերի գալուստը: Դարպասները բացվեցին: Լսվեց աբագընթաց նժույգների դոփյունը:

Սրբազանը ժամանեց: