Կաքավը նորոգեց բույնն ու ձագեր հանեց: Անողոք ու չարհոգի մի մարդ բանդեց կաքավի բույնը: Անօգնական ձագերը մնացին անօթնան: Տագնապահար կաքավն այնքան սգաց, որ նրա արցունքներից լճակ գոյացավ: Ինքն էլ անշնչացած ընկավ: Բարեհոգի մարդիկ թաղեցին կաքավին: Նույն վայրկյանին գեանի ընդերքից ժայթքեց մի սառնորակ աղբյուր:
Ամռան շոգին հոգնած գյուղացիները հագեցնում են իրենց ծարավն ու մշտապես հիշում սգավոր թռչունին:
Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը’ նորոգել, ձագ, անողոք, չարհոգի, անօգնական, ընդերք, ժայթքել, շոգ, հոգնել, հագենալ, սգավոր:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
նորոգել = նոր + ոգ {ոգ ածանցային ձև) + ել (բարենորոգում)
ձագ — պարզ բառ (ձագուկ, կատվաձագ)
անողոք = ան + ողոք (ողոքել խղճալ, գթալ)
չարհոգի (կցական բարդություն) = չար + հոգի (բարեհոգի, անհոգի)
անօգնական = ան + օգն + ական (օգնել, օգնություն, անօգ)
ընդերք = ընղեր (ներսը) + ք
ժայթքել = ժայթք + ել
շոգ — պարզ բառ (շոգենավ, շոգել)
հոգնել = հոգն + ել (հոգնություն, հոգնածություն)
հագենալ = հագ + ծն + ալ (հագուրդ, անհագ, անհագուրդ)
սգավոր = սգ (սուգ) + ավոր (սգալ, սգազգեստ, սգերգ)
