Մայր հողն իր չորս որդիներին պատվիրեց, որ շրջեն աշխարհում և իր համար նվեր բերեն:
Հրաշունչ արփին շողերը սփռեց ոսկեծուփ արտերի վրա: Համբուրեց լեռների երկնահուպ կատարները և մնաց երկնքում: Անձրևը զրույցի բռնվեց թափանցիկ ու նուրբ ամպերի հետ: Անհամբեր քամին որոշեց թափառել: Աղբյուրից ջուր խմեց, շոյեց երփնավառ ծաղիկներին և հապշտապ հասավ քաղաք: Թակեց դարպասներն ու դռները, սրբեց փողոցների փոշին, քրքրեց աղբակույտերը: Հետո մտավ դարբնոց և սկսեց խաղալ կրակի հետ:
Երեք զավակներն էլ մոռացան մոր պատվերը:
Իսկ լուսինը մի հասկ քաղեց մոր համար ու ճամփա ընկավ:
Մայրն անիծեց անհնազանդ որդիներին, ու մարդիկ հավերժ դժգոհում են արևից, անձրևից, քամուց:
