Հափշտակված նայում ենք երկնահուպ լեռնեըին: ճեփ՜ճերմակ կատարները փայլում են նուրբ երանգներով: Լեռնալանջերին երփնավառ ծաղիկներ են սփռված: Հապշտապ հոսող գետակները ոռոգում են ալեծուփ դաշտերն ու կանաչ թփուտները: Մեղմ զեփյուռի համբույրը պարուրում է մեզ: Երբևիցե այդպես չէի ապշել բնության գեղեցկությունից: Թվում էր, թե տեսարանը խաբկանք է ու հիմա կանհետանա: Ձերբազատված քաղաքի օդից’ ըմբոշխնում ենք հիասքանչ բնապատկեբը:
Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը’ հափշտակվել երկնահուպ, ճեփճերմակ, նուրբ, երփնավառ, հապշտապ, ալեծուփ, թփուտ, համբույր, երբեիցե, ապշել, խաբկանք, ձերբազատվել, ըմբոշխնել:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
հափշտակվել (մեկնաբանվում է’ ափը շատ արկանել, ափը’ ձեռքը շատ բան գցել) = հափշտակ + վ + ել
երկնահուպ = երկն (երկին) + ա + հուպ (հպանցիկ, ընդհուպ)
ճեփ-ճերմակ = ճեփ (ճեփ’ ճերմակ բառի փոփոխմամբ) + ճերմակ (դեփ-դեղին, լեփ-լեցուն)
նուրբ — պարզ բառ (նրբագեղ, նրբակազմ)
երփնավառ = երփն + ա + վառ (երփներանգ, երփնագույն)
հապշտապ = հապ + շտապ (հապճեպ)
ալեծուփ = ալ (ալի) + ա + ծուփ (իա > ե), (ոսկեծուփ, ծփանք)
թփուտ = թփ (թուփ) + ուտ (կեչուտ, խնձորուտ)
համբույր — պարզ բառ
երբևիցե = երբ + և + իցե (իցե’ գրաբարյան եմ բայի ապառնի ձևը), (երբեք, երբեմնի)
ապշել = ապ + (ու)շ + ել (ապուշ, ապշահար)
խաբկանք = խաբ + (ու)կ + անթ (խաբեբա, խաբուսիկ)
ձերբազատվել = ձերբ (ձերբ’ ձեռք բառի գրաբարյան գործիական հոլովաձևը) + ազատ + վ + ել (ձերբակալել)
ըմբոշխնել (վայելել) = ըմ(ընդ֊^ց) + բոշխն (վայելք) + ել
