Եղանակների թագավորը չորս դուստր ուներ: Երբ մեծացան, հայրը կարգադրեց, որ անցնեն աշխատանքի:
Ավագ դուստրը գույնզգույն զգեստ հագավ և մտավ անտառ: Ծառերը կանաչեցին, ծաղիկները բացեցին աչքերը: Կարմրավառ գոգնոցը կապեց և դուրս եկավ մյուս քույրը: Ծառերը զարդարվեցին մրգերով: Երրորդ դուստրը ոսկեգույն մազերը ծածանեց, ու մրգերը դարձան քաղցր ու հյութալի: Չորրորդ քույրը ճերմակ սավանով ծածկեց դաշտ ու անտառ: Բույսերը քուն մտան, որ ուժ հավաքեն ու նորից առատ բերք պարգևեն մարդկանց:
Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը` թագավոր, կարգադրել, ավագ, հագնել, աչք, գոգնոց, միրգ, հավաքել, բերք, պարգևել:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
թագավոր = թագ + ավոր (թագավորանիստ, թագաժառանգ)
կարգադրել = կարգ + ա + դր (դիր) + հլ (անկարգ, կարգապահ)
ավագ — պարզ բառ (ավագանի)
հագնել = հագ + և + ել (հագուստ, հագուստեղեն)
աչք = աչ + ք (միաչքանի)
գոգնոց = գոգ + նոց (գոգավորություն)
միրգ — պարզ բառ (մրգատու, մրգառատ, մրգահյութ)
հավաքել = հավաք + ել (հավաքույթ, հավաքարար)
բերք = բեր + ք (բերքառատ)
պարգևել = պարգև + ել (պարգևատրել)
