Երկարականջ նապաստակը երբեմն այցելում էր ծեր նկարեին: Հափշտակված նայում էր նրա ձեռքի շարժումներին ու հիանում:
Մի շաբաթ օր նկարիչը տանը չէր: Շլդիկը վերցրեց երփներանգ ներկապնակն ու հապշտապ գնաց հորեղբայր ոզնու տուն: Բարեհամբույր ոզնին հյուրասիրեց նրան մրգերով: Նապաստակը հապճեպ դատարկեց ափսեն, սրբեց բերանն ու մեկնվեց մահճակալին: Հետո սկսեց պարծենալ, թե ինքը մեծահամբավ նկարիչ է, և ցույց տվեց ներկերով լի պնակը: Նրբանկատ ոզնին ոչինչ չէր խոսում: Համբերատար լսում էր: Պարծենկոտը նայեց շուրջն ու առաջարկեց սպիտակեցնել ոզնու տան պատերը, հետո նկարազարդել:
Ոզնին քմծիծաղ տվեց ու ասաց, որ լավ կլինի նախ նկարի, հետո սպիտակեցնի:
