ՏԱՐԵՐՔ

Երկինքը միանգամից մգացավ: Նավն սկսեց անհավասար ճոճվել: Նավապետը կարգադրեց հապշտապ ձգել առագաստները: Նավաստիները ճտքավոր կոշիկներով վազվզում էին այս ու այն կողմ: Մարդիկ տագնապահար հավաքվել էին նավապետի շուրջը: Նա հոգատարությամբ հանգստացնում էր ահաբեկված ճամւիորդներին: Նավավարը պրկված բազուկներով պահում էր նավի ղեկը:

Շուտով թուխպերը ցրվեցին: Երկնքում երևաց արեգակը, ւիոթորիկը վերածվեց մեղմ սյուքի: Ճգնաժամն անցավ:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը` միանգամից, մգանալ, կարգա- դրեի ձգել, ճտքավոր, հավաքվեի հոգատարություն, ահաբեկվեի սյուք, ճգնաժամ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

միանգամից = մի + անգամ + ից (միանգամայն)

մգանալ = մգ (մուգ) + ան + ալ

կարգադրել = կարգ + ա + դր (դիր) + ել (կարգապահ, կարգուկանոն)

ձգել = ձգ (ձիգ) + ել (երկնաձիգ, ձգան)

ճտքավոր = ճտ (ճիտ’ վիզ) + ք + ավոր (երկարաճիտ)

հավաքվել = հավաք + ւ/ + ել (հավաքույթ, բերքահավաք)

հոգատարություն = հոգ + ա + տար + ություն (անհոգ, հոգածու)

ահաբեկվել = ահ + ա + բեկ + ւ/ + ել (ահաբեկչություն, բեկանել, բեկում)

սյուք (մեղմ քամի, զեփյուռ) — պարզ բառ

ճգնաժամ = ճգն (ճիգն) + ա + ժամ (ճգնել, ճգնավոր)