Փնթի ու թափթփված աղջիկ էր Նվարդը: Արթնանալուն պես վազում էր բակ: Նախշազարդ զգեստը միշտ կեղտոտ էր, ճմռթված: Այտերը մրի մեջ կորած էին: Մազերն ընդհանրապես չէր հարդարում: Վարդուհի տատն անընդհատ խրատում էր, բայց ապարդյուն:
Աղջիկն անդադար փնթփնթում էր, թե հայելին իրեն տգեղ է ցոցց տալիս: Հայելին խորհուրդ տվեց, որ կրտսեր քրոջ նման մաքուր պահի իրեն, ինքն էլ սիրուն կերևա:
Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ փնթի, թափթփված, Նվարդ, արթնանալ նախշազարդ, հարդարել Վարդուհի, անընդհատ, ապարդյուն, անդադար, փնթփնթալ խորհուրդ, կրտսեր:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
փնթի = փն (փին’ աղբ) + թի (թի’ թիակ, բահ)
թափթփված = թափ + թփ (թափ) + վ + ած (թափթփուկ)
Նվարդ — պարզ հատուկ անուն
արթնանալ = արթ + (ու)ն + ան + ալ (զարթոնք, զարթուցիչ)
նախշազարդ = նախշ + ա + զ + արդ (արդուզարդ, զարդարանք)
հարդարել = հ(յ) + արդ + ար + ել (հարդարանք, վարսահարդար)
Վարդուհի — (պարզ հատուկ անուն) = վարդ + ուհի (Վարդիթեր)
անընդհատ = ան + ընդ + հատ (ընդհանրապես, ընդամենը)
ապարդյուն = ապ + արդ + յան (արդյունք, արդյունավետ)
անդադար = ան + դադար
փնթփնթալ (բնաձայնություն է) = փնթ + փնթ + ալ
խորհուրդ = խորհ + ուրդ (խորհրդավոր, գաղտնախորհուրդ)
կրտսեր — պարզ բառ
