Մի շատակեր նապաստակ կար: Ձեռքն ընկածը կուլ էր տալիս:
Մի օր գլխին փորձանք եկավ: Դաշտում մի խուրձ առվույտ կերավ: Մտավ այգի ու իրար հետևից դեղձ ու խնձոր ներս տվեց: Կարծես շատակերների մրցույթում լիներ: Բանջարանոցում հարձակվեց կաղամբի թփեբի վրա: Հսկա տանձի պես փորը տռզեց: Նապաստակն սկսեց շնչահեղձ լինել: Բայց դա նրան հետ չպահեց, որ գնա հատապտուղ ուտելու: Մեկ էլ սիրտը խառնեց: Շլդիկը ցավից կծկվեց: Օձագալար արահետով մի կերպ հասավ բժիշկ ոզնու տնակը:
Ոզնին նրա կցկտուր խոսքից հասկացավ, թե որքան բան է կերել: Բժիշկը խիստ զայրացավ ու ասաց, որ ամեն ինչին չափ կա: Շատակերությունը կարճացնում է կյանքը: Այլևս չի օգնի, եթե շլդիկը չսանձի ախորժակը:
