Ծովը ալեկոծ էը: Թխպամած երկինքը երբեմն լուսավորվում էր կայծակի արծաթագույն խրձերից: Ծովի ընդարձակ մակերեսը մոխրագույն էր դարձել: Սանձարձակ ալիքները բարձրանում էին, օձագալար պտոցւոներովբախվում մերձակա ժայռերին: Հետո սրընթաց հետ էին վազում թախծաձայն հեծկլտոցով: Թվում էր, թե ջրերը մրցում են միմյանց հետ: Ալիքների հորձանուտում հայտնված նավը նման էր ջրահեղձի, որ վարձում էր փրկվել:
Բացատրել հետևյալ թառերի ուղղագրությունը՝ ալեկոծ, թխպամած, խուրձ, ընդարձակ, բարձրանալ, օձագալար, մերձակա, սրընթաց, թախծաձայն, հեծկլտոց, մրցել, հորձանուտ, ջրահեղձ, փորձել:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
ալեկոծ = ալ (ալի) + ա + կոծ (հողմակոծ, լացուկոծ)
թխպամած = թխպ (թուխպ) + ա + մած (ձյունամած, տախտակամած)
խուրձ — պարզ բառ
ընդարձակ = ընդ + արձակ (սանձարձակ, արձակուրդ, արձակել)
բարձրանալ = բարձր + ան + ալ (բարձունք)
օձագալար = օձ + ա + գալ (գալ ոլորք) + ար (օձիք, օձապտույտ)
մերձակա = մերձ + ա + կա (մերձավոր, մերձենալ)
սրընթաց = սր (սուր) + ընթ + աց (խոյընթաց, ընթացք)
թախծաձայն = թախծ (թախիծ) + ա + ձայն (թախծալի, թախծել)
հեծկլտոց = հեծ + կլտ (կլտ բազմապատկական ածանց) + ոց (հեծկլտալ)
մրցել = մրց (մուրց’ կռուփ, բռունցք) + ել (մբցույթ, մրցանակ)
հորձանուտ = հորձ + անուսւ (հորձանք)
ջրահեղձ = ջր (ջուր) + ա + հեղձ (հեղձուցիչ, շնչահեղձ)
փորձել = փորձ + ել (փորձանք, փորձություն)
