Աշուն է: Պճնվել են հաղարջենիներն ու ալոճենիները: Պչրանքով ճոճվում են մրգատու ծառերը: Արջերը շրջում են թփուտներում, որ հատապտուղ ճաշակեն: Այծեղջյուրներն ու եղջերուները իջնում են դեպի առվակները: ժրաջան մրջյունները ձմեռվա պաշար են հավաքում: Հայ աշխատասեր գեղջուկը նույնպես ամբարում է մթերքը: Շուտով սարերից կիջնի ձմեռը: Տարվա այդ եղանակին նախապատրաստվելը ոչ թե ընչաքաղցություն է, այլ ողջախոհություն:
Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ պճնվել, հաղարջենի, ալոճենի, պչրանք, արջ, այծեղջյուր, եղջերու, իջնել, մրջյուն, գեղջուկ, ընչաքաղցություն, ողջախոհությու ն:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
պճնվել (զարդարվել) = պճն (պճին) + ւ/ + ել (պճնանք)
հաղարջենի = հաղարջ + ենի
ալոճենի = ալոճ + ենի
պչրանք = պչր (պչիր կամ պչռւր֊ից) + անք (պչրել, պչրուհի)
արջ ~ պարզ բառ (արջաորս, արջաքուն)
այծեղջյուր = այծ + եղջյուր (ռնգեղջյուր, եղջերավոր)
եղջերու = եղջեր (եղջեր’ եղջյուր-ի գրաբարյան սեռական հոլովաձևը) + ու իջնել = իջ (էջ) + ն + ել (իջևանել, իջևանատուն)
մրջյան — պարզ բառ (մրջնանոց)
գեղջուկ = գեղջ (գեղջ’ գյուղ բառի գրաբարյան սեռական հոլովաձևը) + ուկ (Գեղջկական, գեղջկուհի)
ընչաքաղցություն = ընչ (ինչք) + ա + քաղց + աթյան (ընչազուրկ)
ողջախոհություն = ողջ + ա + խոհ + աթյան (ողջամտություն)
