ՀԱՃԵԼԻ ԶԲՈՍԱՆՔ

Կ եեդանար տնական այ զում ենք: Զնդար ձակ տարածքում շր ջում են այ ծեղջյ ուր ներն ու եղջերուները: Աջ կողմում վարազներն են իրենց խոճկորների հետ: Սպիտակ ու դարչնագույն արջերը լողում են խոխոջուն գետակում, ամբողջովին թրջված’ մտնում ՈՍջերը: Անգամ չղջիկներ ու բվեճներ կան: Ամենից աշխույժը կապիկներն են: Քրքջում

են, քրթմնջում, ելնում ճյուղերին, իջնում: Թփերում թռչկոտում են դեղձանիկները: Այգու վերջում փղի կացարանն է: Նա երկար կնճիթը բարձրացնում ու ասես ողջունում է մեզ:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ այծեղջյուր, եղջերու, աջ, խոճ­կոր, դարչնագույն, արջ, խոխոջուն, ամբողջովին, թրջվել, որջ, չղջիկ, բվեճ, քրքջար քրթմնջալ, իջնել, թռչկոտել, վերջ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

այծեղջյուր = այծ + եղջյուր

եղջերու = եղջեր (եղջյուր բառի գրաբարյան սեռական հոլովաձևը) + ու

աջ — պարզ բառ (աջափնյա, առաջին)

խոճկոր — պարզ բառ

դարչնագույն = ղարչն (դարչին) + ա + գույն

արջ ~ պարզ բառ (արջուկ, արջաքուն)

խոխոջուն (բնաձայնություն է) = խոխոջ (խոջխոջ) + ուն (խոխոջյուն, խոխոջալ)

ամբողջովին = ամբ (ամբ հնագույն ածանցային ձև) + ողջ + ովին (առողջ, ողջախոհ)

թրջվել = թրջ (թուրջ) + V + ել (թրջոց) որջ — պարզ բառ չղջիկ = չղջ (չիղջ) + №

բվեճ (բնաձայնական բառ է) = բվ (բու, ե-ի ազդեցությամբ ու > վ ) + էճ

₽ր₽ջա1 (բնաձայնություն է) = քրքջ (քրքիջ) + ալ (քրքջոց)

քրթմնջալ (բնաձայնություն է) = քրթմնջ + ալ (քրթմնջյուն)

իջնել = իջ (էջ) + ն + ել (իջևան, էջմիածին) թռչկոտել = թո (թիռ) + չ + կոտ + ել

վերջ — պարզ բառ (վերջապես, անվերջ)