Հայ լեռնագնացների մի խումբ լուսաբացին սկսեց ուղերթը: Որևէ մեկը դեռևս չէր գրավել դեպի տիեզերք սլացող լեռան բարձունքը: Ճոպաններով իրար կապված երիտասարդներն աներևակայելի հնարներով սկսեցին մագլցել վեր: Նրանց չէին վախեցնում դժվարին վայրէջքներն ու վերելքները: Աներևույթ մի ուժ կարծես օգնում էր տղաներին: Աներկյուղ անցան վերջին պատնեշն ու կանգնեցին գագաթին: Երբևիցե այդպիսի հպարտություն չէին զգացել: Նվաճված լեռնակատարին ծածանվեց հայոց եռագույնը:
Բացատրել հետևյալ թառերի ուղղագրությունը՝ ուղերթ, որևէ, տիեզերք, աներևակայելի, վայրէջք, վերելք, աներևույթ, աներկյուղ, պատնեշ, երբևիցե:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
ուղերթ = ուղ (ուղի) + երթ (երթուղի)
որևէ = որ + և + է (ովևէ, ինչևէ)
տիեզերք = տի (տի՝ մեծ. տիկին, տիար) + եզեր (եզեր՝ եզր բառի գրաբարյան սեռական հոլովաձևը) + ք (լայնեզր, ծովեզր)
աներևակայելի = ան + երե + ա + կայ + ելի (աներևույթ)
վայրէջք = վայր + էջ + ք (էջմիածին, առէջ, ելևէջ)
վերելք = վեր + ել + ք (վերելակ, անելանելի)
աներկյուղ =ան +երկ + յուղ (աներկբա, աներես)
պատնեշ — պարզ բառ
երբևիցե = երբ + և + իցե (իցե’ գրաբարյան եմ բայի ապառնի ձևը), (որևիցե, ինչևիցե)
