ՓՈՔՐԻԿ ՋՈԻԹԱԿԱՀԱՐԸ

Համերգասրահում լռություն էր: Ջութակի ելևէջները ունկնդիրներին կտրել էին առօրեական հոգսերից: Երբևէ այդքան մարդ չէր հավաքվել, այդպիսի համերգ երաժշտասերները երբևիցե չէին լսել: Հորդում էին մեղեդիները, փրփրադեզ գետի նման վայրէջքում: Բոլորն ասես գտնվում էին երփներանգ մարգագետնում և ծաղիկների առէջների բուրմունքն էին զգում: Փոքրիկ ջութակահարը մարդկանց կտրել էր էական և անէական գործերից: Մարդիկ կարծես հայտնվել էին կախարդական հնչյունների աներևակայելի աշխարհում:

Բացատրել հետևյալ թառերի ուղղագրությունը՝

ելևէջ, առօրեական, երբևէ, երբևիցե, երփներանգ, էական, աներևակայելի։

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

ելևէջ = ել + և + էջ (առէջ, էջմիածին, վայրէջբել)

առօրեական = առ + օ^ + ե (յա > ե) + ական (օրեցօր, օրըստօրե)

երբևէ = երբ + և + է (ինչևէ, որևէ)

եբբևիցե = եբբ + և + իցե (իցե’ գրաբարյան եմ բայի ապառնի ձևը), (որևիցե, ինչևիցե)

երփներանգ = երփն + երանգ (երփնավառ, երփնագույն)

էական = է + ական (անէ, անէական)

աներևակայելի = ան + երև + կայ + ելի (աներևույթ, մակերևույթ)