Փոթրիկ մեղուն երբևէ այդքան չէր հոգնել: Առավոտից շրջում էր երփներանգ դաշտում, բայց փեթակ վեբադառնալ չէր կարող, նեկտար չէր հավաքել: Ծաղիկները նազանքով ելևէջում էին, մեջքները թեքում և մեղկին մոտ չէին թողնում: Առվեզրին մեղուն նկատեց ժպտերես մի ծաղկի: Ճերմակաթերթ երիցուկն էր: Ծաղիկը գրկաբաց ընդունեց նրան, հյուրասիրեց դեղին առէջների նեկտարով:
Վաղ առավոտյան մեղուն կրկին դաշտում էր: Երիցուկին էր փնտրում, բայց ծաղիկը չկար: Աներևույթ մի ձեռքով կարծես անէացել էր: Մեղուն մի քանի վայրէջք էլ արեց ու հուսաբեկ նստեց խոտերին: Հանկարծ գրեթե իր կողքին լսեց քնքուշ մի երգ: Մեղուն թռավ ձայնի կողմը: Անցավ քարե պատնեշը և գտավ իր բարեկամուհուն: Երիցուկը լայնեզր գլխարկի պես տարածել էր թերթիկները և սպասում էր մեղվին:
