Բառային թելադրության նյութեր

Նախօրոք, շտապօգնություն, հատոըյակ, ամանորյա, տարօրինակ, բարօրություն, պնդօղակ, ջրօրհնեք, հոտնկայս, անօթևան:

նախօրոք = նախ + օր + ոք [ոք’ գրաբարյան գործիական հոլովի

վերջավորություն, ժամանակակից ձևը’ ռվ(օրով)], (վաղօրոք, օրոք)

շտապօգնություն = շտապ + օգն + ություն (անօգնական)

հատորյակ = հատ + որ + յակ (բեկոր)

ամանորյա = ամ (ամ’ տարի) + ա + նոր + յա {բայց’ ամենօրյա)

տարօրինակ = տար + օրին (օրեն) + ակ (միօրինակ, անօրինակ)

բարօրություն = բար (բարի) + օր + ություն (միջօրե, օրըստօրե)

պնդօղակ = պնդ (պինդ) + օղ + ակ (ականջօղ, ոսկեօղ)

ջրօրհնեք = ջր (ջուր) + օրհն + եք (տնօրհնեք, օրհներգ)

հոտնկայս = հ + ոտն + կայս (կայս’ կանգնած)

անօթևան = ան + օթ + հան (բացօթյա, իջևան)

Արագոտն, արծաթազօծ, հողմակոծ, բացօթյա, գանգոսկր, բնօրրան, անորսալի, երկվորյակ, ապօրինի, տոթակեզ:

արագոտն = արագ + ոտն (թեթևոտն, հոտնկայս)

արծաթազօծ = արծաթ + ա + զ + օծ (արևազօծ, արփիազօծ)

հողմակոծ = հողմ + ա + կոծ (լացուկոծ)

բացօթյա = բաց + օթ + (անօթևան, օթոց)

գանգոսկր = գանգ + ոսկր (ոսկոր, փղոսկր, կողոսկր)

բնօրրան = բն (բուն) + օրր (օրոր) + ան (օրորել, քնքշօրոր)

անորսալի = ան + որս + արի (թռչնորս արջաորս)

երկվորյակ = երկ + վոր + յակ (բանվոր, զինվոր)

ապօրինի = ապ + օրին (օրեն) + ի (տնօրեն, անօրեն)

տոթակեզ = տոթ + ա + կեզ (տոթահեղձ, կիզանուտ)