Տոթկեսօր էբ: Եղնիկը լողաց սառնորակ լճակում: Հետո մտավ անտառ: Այնտեղ զով էր: Մեկնվեց մեղմօրոր սաղարթների ստվերում: Բայց շուտով ձանձրացավ թռչունների ճռվողյունից, անտառի միօրինակ անդորրությունից:
Ծաղկառատ հովտում ոսկեզօծ արևի չարաճճի շողը մի բանի անգամ հպվեց նրա մեջքին: Եղնիկը փորձեց բռնել, սակայն անօգուտ: Շողն ասաց, որ ինքն անորսալի է: Ընկերացան ու սկսեցին խաղալ: Բարձրացան կորնթարդ բլրի գագաթը, վազվզեցին բացօթյա դաշտում:
Մայրամուտին շողն անհետացավ:
Առավոտյան եղնիկը վազեց լճակ, որ լվացվի, ու մնաց զարմացած: Նրա դեղնավուն մաշկն ամբողջովին պատված էր սև ու կլոր բծերով:
Եղնիկը հավանեց իր նորաոճ հագուստն ու այլևս չբաժանվեց նբանից:
