Գեղեցիկ է Լոռին կորնթարդ կատարներ ունեցող լեռներով, լուսնկա գիշերներով, սրընթաց գետակներով, հյուրընկալ ժողովրդով: Ահա թե ինչու նախընտրեցինք հանգստանալ այնտեղ: Տեղ հասանք ճեպընթաց գնացքով: Առանց որևէ խոչընդոտի տեղավորվեցինք առողջարաններից մեկում: Օրըստօրե ընտելացանք վայրին: Այստեղ ամեն ակնթարթ բնությունը փոխում է իր գույները: Սքանչելի են Լոռու ձորերը, գույնզգույն ծաղիկները, ողջ բնաշխարհը:
Բացատրել հետևյալ թառերի ուղղագրությունը’ կորնթարդ, լուսնկա, սրընթաց, հյուրընկալ, նախընտրել, խոչընդոտ, օրըստօրե, ակնթարթ, գույնզգույն:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
կորնթարդ = կոր + նթ (ենթ-ից կամ ընդ֊ից) + արդ (խորանարդ)
լուսնկա = լուս (լույս) + (ի)ն + կա (մթնկա)
սրընթաց = սր (սուր) + ընթ + աց (արագընթաց, ճեպընթաց)
հյուրընկալ = հյուր + ընկալ (ընկալ ընդ + կալ), (դյուրընկալ, դժվարընկալելի)
նախընտրել = նախ + ընտր (ընտիր) + ել (նորընտիր, ազգընտիր)
խոչընդոտ = խոչ + ընդ + ոտ (օրընդմեջ, մերթընդմերթ)
օրըստօրե = օր + ըստ + օր + է (մեջընդմեջ, ինքնըստինքյան)
ակնթարթ = ակն + թարթ (ակնբախ, ակնդետ)
գույնզգույն = գույն + զ + գույն (հետզհետե)
