Մթնշաղ էր, երբ զինվորը գյուղ մտավ: Բախեց առաջին պատահած դուռը: Անակնկալի եկած անհյուրընկալ տանտիրուհին դժգոհ դեմքով ներս հրավիրեց զինվորին: Երիտասարդը երկու օր անընդմեջ հաց չէր կերել: Տանտիրուհին տրտնջաց, թե ուտելու բան չունի: Զինվոբի աչքն ընկավ կացնին: Ակնթարթորեն որոշեց դաս տալ ժլատ կնոջը: Ասաց, որ ճաշատեսակների մեջ նախընտրում է կացնով ապուրը: Շատ ձեռնտու առաջարկ էր: Ընչաքաղց կինը կացինն ընկղմեց ջրով լի կաթսայի մեջ: Դրեցին կրակին: Տանտիրուհին մերթընդմերթ բացում էր կափարիչը: Զինվորը խորամանկորեն բրինձ, յուղ ու կարտոֆիլ պո կեց տանտիրուհուց: ճաշն այդպես ավելի համեղ է ստացվում:
Ապուրն ուտելիս տանտիրուհին մտաբերեց կացինը: Զինվորը ծիծաղեց: Թող մնա կաթսայի մեջ, որ անընդհատ ապուր եփի:
