Ծաղիկները հավաքվեցին մի կղզյակի վրա: Թագավոր էին ընտրելու քվեարկությամբ: ժամանեցին կապույտ բրաբիոնը, խարտյաշ արևածաղիկը, եղյամապատ, անուշաբույր վարդը, ժանեկազարդ մեխակը: Միմյանց հետևից նրանք ատյան էին մտնում: Յուրաքանչյուրն առաջարկում էր իր թեկնածուին: Միմիայն վարդն էր լուռ: Նա վստահ էր իր հեքիաթային հմայքին: Երբ բոլոբը խոսեցին, վաբդը կանգնեց և ասաց.
— Ես եմ ծաղիկնեբի թագուհին:
Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ եղյամապատ, քվեարկություն, բրաբիոն, կղզյակ, խարտյաշ, անուշաբույր, ժանեկազարդ, միմյանց, ատյան, թեկնածուի, միմիայն, հեքիաթային:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
կղզյակ = կղզ (կղզի) + ակ (ա-ի ազդեցությամբ ի-ն դաբձելէյ. նույն կերպ’ որդյակ, աղավնյակ)
քվեարկություն = քվե + արկ + ություն (քվեատուփ, քվեաթերթիկ)
բրարիոն — պարզ բառ խարտյաշ — պարզ բառ
եղյամապատ = եղյամ + ա + պատ
անուշաբույր = անուշ + ա + բույր (քնքշաբույր, բուրումնավետ)
ժանեկազարդ = ժանեկ (ժանյակ-ից, յա > ե) + ա + զ + արդ միմյանց (միմեանբ բառի գրաբարյան սեռական հոլովաձևը) — պարզբար
ատյան (դատարան) — պարզբառ (պատյան, մատյան)
թեկնածուի = թեկն + ածու + ի (ի’ սեռական հոլովի վեբջավոբություն)
միմիայն = մի + մի + այն
հեքիաթային = հեքիաթ + ային (հեքիաթասաց)
