Մարիամը հայրիկի հետ ամռանը մեկնեց շրջագայության: ճեպընթաց գնացքը սլանում էր օվկիանոսի ափով: Հեռվում երեում էին կրիայի պատյաններ հիշեցնող կղզյակները: Արևի կուրացուցիչ լույսից ջրի հայելանման մակերեսը փայլում էր ծիածանի գույներով: Մարիամն այդպիսի գեղեցիկ բնապատկեր չէր տեսել: Թվում էր, թե հեքիաթում է: Հիացած կանգնել ու չէր հեռանում պատուհանից: Միջօրեին անցան դեղնաթույր դաշտերի եզրով: Հետո բնությունը փոխվեց: Սկսվեցին շղթայաձև լեռները: Դրանք ասես միմյանց սատարող հսկաներ լինեին: Անչափ գեղեցիկ էին լեռնագագաթներից շառաչյունով թափվող ջրվեժները: Սպիտակ ժանյակների պես նրանք փողփողում էին օդում:
Գնացքը երեկոյան կանգ առավ: Մարիամը քնեց: Առավոտն անակնկալներով լի օր էր խոստանում:
