ՊԱՌԱԿՏՈՒՄ

Միլիոնավոր տարիներ առաջ օվկիանոսի կղզյակները եղբայրներ էին: Ապրում էին մեծ ու հաշտ ընտանիքում: Միմյանց նկատմամբ ջեբմ ու բաբյացակամ էին: Յուրաքանչյուր դժվարություն հաղթահարում էին միասին: Երբեք չէին վիճում: Կյանքն այստեղ խաղաղ էր ու հիասքանչ: Ամենուրեք բուրում էին հեքիաթային բրաբիոններն ու եղյամապատ վարդերը: Առյուծների կողքին ազատ զբոսնում էին խաբտյաշ եղնիկներն ու արագոտն այծյամները: Թռչուններն աշխույժ դայլայլում էին ծառերի ճյուղերին:

Օվկիանոսում ապրող չար կախարդը որոշեց բաժանել եղբայրներին: Հրամայեց, որ քամիները բամբասանքներ տարածեն: Եղբայրները հավատացին սուտ լուրերին ու լռելյայն բաժանվեցին:

Հիմա հեռվից միայնակ ու տխուբ նայում են իբար ու կաբոտով հիշում իբենց համեբաշխ ընտանիքը: