Ծեը դարբինը նրբագեղ մի աղջիկ ուներ: Աղջիկը շատ էր սիրում իր պարտեզը: Համբերատար խնամում էր, երբեք չէր տրտնջում: Շոգ օրերին աղբյուրից սափորով ջուր էր բերում: Երփներանգ ծաղիկները ծփում էին, բարեհամբույր ժպտում ճամփորդներին, արբեցնում իրենց բույրով:
Աղջկա եղբայրը չարությամբ արմատախիլ արեց ծաղիկները: Աղջիկը լաց եղավ ողբաձայն, դարձավ ինքնամփոփ: Մի օր էլ անհետացավ:
Ավերված պարտեզում կապույտ թերթիկներով մի ծաղիկ բուսնեց: Այսպես ծնվեց մանուշակը:
Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ դարբին, նրբագեղ, համբերատար, երբեք, աղբյուր, սափոր, երփներանգ, ծփալ, բարեհամբույր, ճամփորդ, արբեցնել, եղբայր, ողբաձայն, ինքնամփոփ:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
դարբին — պարզ բառ (դարբնոց)
նբբագեդ = նրբ (նուրբ) + ա + գեղ (նրբաթերթ, նրբերշիկ)
համբերատար = համ + բեր + ա + տար (անհամբեր)
երբեք = երբ + եք (երբևէ, երբեմն)
աղբյուր — պարզ բառ (Կաթնաղբյուր, Ձորադբյուր)
սափոր — պարզ բառ
երփներանգ = երփն + երանգ (երփնավառ, երփնագույն)
ծփաւ= ծփ (ծուփ) + ալ (ոսկեծուփ)
բարեհամբույր = բար (բարի) + ա + համբույր (իա > ե), (համբուրել)
ճամփորդ = ճամփ (ճամփա) + որդ (ճամփորդել)
արբեցնել = արբ + եցն + ել (արբենալ, հարբել)
եղբայր — պարզ բառ (հորեղբայր, մորեղբայր)
ողբաձայն = ողբ + ա + ձայն (ողբերգակ, ողբալ)
ինքնամփոփ = ինքն + ամփոփ (ամփոփել, լուսամփոփ)
