ԼՈՒՍԻՆԸ

Կար ժամանակ, որ լուսինը ճեփճերմակ ու թմբլիկ մի մանուկ էր: Չարաճճի ալս փոքրիկը թափառում էր երփնավառ դաշտերում: Վազվզում էր նրբաթև թիթեռների հետևից: Անփույթ էր ու թափթփված: Աղբյուրի ճամփին տարվում էր խաղով: երբեմն սափոբն էբ կոտրում: Բարեհամբույր մայրն ու եղբայրները երբևէ չէին պատժում նրան:

Մի օր տղան մրոտ ձեռքերը մտցրեց խմորի մեջ: Մայրը չհամբերեց և խմորոտ ձեռքով թեթևակի ապտակեց: Լուսինը խռովեց ու թռավ երկինք: Երեսին մնացին խմորի հետքերը:

ՈԻՍՈԻՑՉԻՆ’ Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը’ ճեփճերմակ, թմբլիկ, երփնավառ,

նրբաթև, անփույթ, թափթփված, աղբյուր, ճամփա, սափոր, բարեհամբույր, եղբայր, երբևէ, համբերել, ապտակել:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

ճեփ-ճերմակ = ճեփ (ճերմակ բառի փոփոխմամբ) + ճերմակ (դեղ-դեղին, դափ-դատարկ)

թմբլիկ = թմբ (թումբ) + լիկ (թմբաձև)

երփնավառ = երփն + ա + վառ (երփներանգ, երփնագույն)

նրբաթև = նրբ (նուրբ) + ա + թև (նրբանուրբ, նրբակազմ)

անփույթ = ան + փույթ (փութաջան, անփութորեն)

թափթփված = թափ + թփ (թափ) + վ + ած (թափթփել, թափթփուկ)

աղբյուր — պարզ բառ (ցայտաղբյուր)

ճամփա — պարզ բառ (ճամփորդ)

սափոր — պարզ բառ

բարեհամբույր = բար (բարի) + ա + համբույր (իա > ե), (համբուրել)

եղբայր — պարզ բառ (եղբորորդի)

երբևէ = երբ + և + է (երբեմն, երբեք)

համբերել = համ+ բեր + ել (անհամբեր, համբերատար)

ապտակել = ապտակ + ել