ՓՇԱՏԵՆԻ

Մի անգամ ջրաղացպան Մարգարի սիրտը միրգ ուզեց: Շրջակայքում բերքատու ծառ չկար: Հեռու գնալ չէր կարող: Մարդիկ ալյուրի էին սպասում: Նորոգեց ջրաղացի անսարք անիվը և աշխատեց մինչև երեկո: Մաքրեց ջրաղացը, հանեց գոգնոցն ու հոգնած քուն մտավ:

Արևածագին դուրս եկավ բակ: Առվի եզերքին տեսավ արծաթափայլ տերևներով զուգված մի ծառ: Պտուղները քաղցր ալյուրի համ ունեին:

Մարդը հասկացավ, որ դա երկնային պարգև է իր տքնաջան աշխատանքի դիմաց:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ անգամ Սէսրգար, միրգ, բերքատու, նորոգել, անսարք, մաքրել, գոգնոց, հոգնել, արևածագ, զուգվել, պարգև, տքնաջան:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

աեգամ — պարզ բառ (միանգամից, միանգամայն)

մաբգաբ — պարզ հատուկ անուն

միրգ — պարզ բառ (մրգատու, մրգառատ, մրգահյութ)

բերքատու = բեր + ք + ա + տու (բերքառատ, բերքահավաք)

եորոգել = նոր + ոգ Հոգ’ ածանցային ձև) + ել (բարենորոգում)

անսարք = ան + սար + ք (սարքել, սարքավորում)

մաքրել = մաքր (մաքուր) + ել (մաքրություն, անմաքուր)

գոգնոց = գոգ + նոց (գոգավոր)

հոգնել = հոգն + ել (հոգնություն)

արևածագ ֊ արև + ա + ծագ (ծագել)

զուգվել = զուգ (զույգ) + վ + ել (զուգարան)

պարգև — պարզ բառ (պարգևել, պարգևատրություն)

տքնաջան = « + քև (քուն) + ա + ջան (տքնել, տքնանք)