Մի օբ ճագարը վնասեց ծունկը: Անօգնական պառկեց գետնին: Հոգատաբ ոզնին կապեց վեբքը, խնամեց նրան: Բողկ, շաղգամ ու շագանակներ բերեց: Շոգ կեսօրին մրգահյութ պատրաստեց: Շլդիկն ապաքինվեց: Նրանք ընկերացան:
ճագարը հանդիպեց սկյուռիկին: Հիացավ նրա մուգ խարտյաշ մուշտակով: Միանգամից առաջարկեց ընկերներ դառնալ ու սկսեց վատաբանել ոզնուն: Սկյուռն արևածագից մինչև մայրամուտ տքնում էր: Նորոգում, բարեկարգում, մաքրում էր իր տունը: Հեղգ ու անբան շլդիկի հետ զբուցելու ժամանակ չունեբ: Շուտով ընկերները բաժանվեցին:
Մարգագետնում շունը հսկում էր սագի ձագուկներին: Շլդիկը մոտեցավ ու սկսեց վարկաբեկել նախկին ընկերներին: Հետո առաջարկեց իր հետ ընկերություն անել: Շունը մռլտաց, պոչն օրորեց ու հեռացավ:
Շլդիկն այդպես մենակ մնաց:
