ԲՈՒԻ ԵՐԳԸ

Մի Ժամանակ թռչունները նույն ձայնով էին երգում: Թռչնային աշխարհում անկարգություն էր տիրում:

Թագավոր արծիվը խիստ մտահոգված էր: Միտք արեց ու ելքը գտավ: Բոլոր էրգերը հավաքեց և թաքցրեց շագանակենու փչակում: Թող յուրաքանչյուր թռչուն փչակից հանի իր երգը:

Արևածագին հավքերը շարքով մոտեցան փչակին: Դեղձանիկին բաժին ընկավ գեղգեղանքը, ճնճղուկին’ ծլվլոցը: Սոխակը պարգևատրվեց դայլայլով:

Միայն քնկոտ բուն չկար: երբ աչքերը բացեց, փչակն արդեն դատարկ էր: Անօգնական նայեց ընկերներին ու գլխահակ հեռացավ:

Անցավ երկնաձիգ լեռները, մտավ մրգառատ այգին: Ականջին ձայներ հասան: Մի երեխա լալիս էր, մյուսը բարձր ծիծաղում էր: Բուն հասկացավ, որ գտել է իր երգը:

Ու մինչ օրս նա մեկ լալիս է, մեկ ծիծաղում: