Անհայտ թագավորությունում ապրում էր մի արքայադուստր: Աղջիկը փափագում էր ազնիվ ամուսին ունենալ:
Պալատում հավաքված երիտասարդներին աղջիկը ծաղկասերմեր բաժանեց: Հաջորդ տարի փեսացուները պետք է ներկայանալին իրենց աճեցրած ծաղիկներով:
Մեկ տարի անց պալատը զուգվեց տարագույն ծաղիկներով: Լուսամուտագոգերին շարված էին մարգարտածաղիկներն ու գինարբուկները: Պատշգամբի բազրիքին տեղ էին գտել վերձիգ թրաշուշաններն ու հոտավետ վարդերը: Աղջիկը մտահոգ նայեց ծաղիկներին ու անձայն հեռացավ: Հանկարծ աչքերը միանգամից փայլեցին: Շարքի վերջում գլխահակ կանգնած էր մի երիտասարդ: Ձեռքին դատարկ ծաղկաթաղար կար: Աղջիկը մոտեցավ ու գգվեց նրան: Ապա տխուր հեգնանքով նայեց մյուսներին ու ասաց, որ ծաղկասերմերը շոգեխաշած էին:
