ՁԿՆՈՐՍՆԵՐԸ

Զարթուցիչը հնչեց: Մի ակնթարթ ապարդյուն ճիգ գործադրեցի, որ չլսեմ զանգի ձայնը: Հետո իսկույն ցատկեցի տեղիցս: Ձկնորսության էի գնալու: Ընդամենը երկու րոպեում հագնվեցի: Վերցրի տուփը, որի մեջ նախօրոք որդեր ու թրթուրներ էի հավաքել: Սեդրակն ու Վար դանը դրսում սպասում էին: Կեսօրին րացօթյա նախաճաշեցինք: Տուն վերադարձանք մթնշաղին: Ընդհանուր հաշվով բռնել էինք տասնյոթ կարմրախայտ:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ զարթուցիչ, ակնթարթ, ապար­դյուն, ցատկել, ընդամենը, որդ, թրթուր, Սեդրակ, Վարդան, րացօթյա, կարմրախայտ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

զարթուցիչ = զ + արթ + ուց + իչ (զարթոնք, արթուն)

ակնթարթ = ակն + թարթ (ակնբախ, ակնդետ)

ապարդյուն = ապ + արդ + յան (արդյունավետ, արդյունք)

ցատկել = ցատկ + ել (ջրացատկ)

ընդամենը = ընդ + ամենը (ընդառաջ, ընդունակ, ընդհանուր)

որդ — պարզ բառ (երիզորդ, անձրևորդ)

թրթուր (որդ) = թր (թուր) + թուր

Սեդրակ — պարզ հատուկ անուն

Վարդան — պարզ հատուկ անուն

բրացօթյա = բաց + օթ + յա (անօթևան, թիկնօթոց)

կարմրախայտ = կարմր (կարմիր) + ա + խայտ (ոսկեխայտ)