ԱՐՋԻ ՊԱՏԻԺԸ

Անտառի թավուտում որսորդը մի բրդոտ արջ տեսավ: Քոթոթները խաղալով գնում էին մոր հետևից: Մարդը թաքնվեց թփուտներում: Կենդանին մերթընդմերթ կանգ էր առնում, մռթմռթում էր, սաստում ձագերին: Քոթոթներից ամենափոքրը քաշքշում էր եղբայրներին, թավալվում փարթամ խոտերին: Մեկ էլ բարձրացավ փտած կոճղին ու թաթը մտցրեց ծառի փչակը: Վրդովված մեղուները մի ակնթարթում դուրս թռան ու խայթեցին: Արջուկը ցավից սկսեց ցատկոտել ու անդադար ոռնալ: Մայրը քոթոթին շուտափույթ քարշ տվեց դեպի հորդառատ գետակը: Սառը ջրից քոթոթը խաղաղվեց: Հաջորդ պահին մայրը երկու շառաչուն ապտակ հասցրեց նրան: Հետո տարավ կանգնեցրեց ծառի տակ:

Պարզվում է, որ արջն էլ մարդու նման պատժում է անկարգ ձագին: