Հորձանք էր տալիս հորդառատ Արաքսը: Սանձարձակ ալիքները սրընթաց բարձրանում էին, խցկվում ժայռաճեղքերը: Ասես մրցում էին միմյանց հետ: Լայնահուն գետը ձգվում էր առաջ օձագալար պտույտներով: Կարոտով համբուրում էր ափերի որձաքարերը: Մի պահ խաղաղվում, հանդարտվում էր: Հետո հանդիպակաց ժայռի արևահայաց լանջերն էր գրկում: Գետը հիշեցնում էր ազատաբաղձ պատանու, ոբ փորձում էր կտրտել իրեն խեղդող կապանքները:
Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ հորձանք, սանձարձակ, սրընթաց, բարձրանալ, խցկվել, մրցել, օձագալար, որձաքար, հադիպակաց, արևահայաց, ազատաբաղձ, փորձել:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
հորձանք = հոբձ + անք (հորձանուտ)
սանձարձակ = սանձ + արձակ (շողարձակ, հերարձակ, հարձակվել)
սրընթաց = սը (սուր) + ընթ + աց (ընթացք, խոյընթաց)
բարձրանալ = բարձր + ան + ալ (բարձունք)
խցկվել = խց (խից) + (ի)կ + վ+ե\ (խցան, խցանահան)
մրցել = մրց (մուրց’ բռունցք) + ել (մրցույթ, մրցակից)
օձագալար = օձ + ա + գալ (գալ ոլորք) + ար (օձիք, օձապտույտ)
որձաքար = որձ + ա + քար
հադիպակաց = հանդիպ (հանդեպ) + ա + կաց (կացություն)
արևահայաց = արև + ա + հայ + աց (հայացք)
ազատաբադձ = ազատ + ա + բաղձ (բաղձալի)
փորձել = փորձ + ել (փորձանոթ, գիտափորձ)
