Հինավուրց սարի փեշերին դեղձենիներ էին աճում: Լանջերը ծածկված էին քաղցրաբույր ուրցով ու դաղձով: Սակայն սար բարձրանալ ոչ ոք չէր համարձակվում: Օձերի վտառները խրձերով էին վխտում:
Մի հնձվոր ելավ սարը: Որձաքարերի տակից դուրս ելած սողունները շրջա- պատեցին նրան: Հնձվորը ոչ մի սողունի չսպանեց: Երբ լուբը հասցբին օձերի թագավորին, վերջինս հրաման արձակեց: Չխայթել մարդուն, եթե նա քեզ չի վնասում:
Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ հինավուրց, դեղձենի, ծածկված, քաղցրաբույր, ուրց, դաղձ, բարձրանալ, համարձակվել, օձ, խուրձ, հնձվոր, որձաքար, արձակեր
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
հինավուրց = հին + ավուր (ավուր’ օր) + ց (ց’ ավուր բառի հոգնակի թվի’
ավուրք, գրաբարյան սեռական հոլովաձևը)
դեղձենի = դեղձ + ենի (դեղձան, դեղձանիկ, ոսկեդեղձան)
ծածկված = ծածկ (ծածուկ) + վ+ած (հողածածկ, ծածկոց)
քաղցրաբույր = քաղցր + ա + բույր (քաղցրեղեն, քաղցրավենիք)
ուրց — պարզ բառ (ուրցաբույր)
դաղձ — պարզ բառ (դաղձածաղիկ)
բարձրանալ = բարձր + ան+ ա\ (բարձունք, բարձրաբերձ)
համարձակվել = համ + արձակ + ւ/ + ել (արձակել, արձակուրդ, հերարձակ)
օձ — պարզ բառ (օձիք, օձաբաբո)
խուրձ — պաբզ բառ (խրձիկ)
հնձվոր = հնձ (հունձ) + վոր (խոտհունձ)
որձաքար = որձ + ա + քար
արձակել = արձակ + ել (ընդարձակ, արձակուրդ)
