ՓՇԱՊԱՏ ԲԱՃԿՈՆԸ

Ոզնու բաճկոնը հնացել էր: Սարդից թել խնդրեց, ւիշատերե եղևնուց մի խուրձ ասեղ վերցրեց և Համփա ընկավ դեպի հանդիպակաց սարը: Դերձակն ապրում էր բարձր կաղնու փչակում: Օձագալար կածանով անցնելիս սայթաքեց: Ասեղները թափվեցին: Երկինքն անսպասելի մթնեց: Հորդ անձրև տեղաց: Ոզնին հանեց բաճկոնն ու հապճեպ ծածկեց ասեղնեբը: Պառկեց դրանց վրա ու խոր քուն մտավ: Առավոտյան հագավ բաճկոնն ու մնաց զարմացած: Այն ամբողջովին պատված էր ասեղներով: Փորձեց ազատվելդրանցից, բայց ապաբդյուն:

Հանկաբծ հայտնվեց քաղցած գայլը: Ոզնին վախից կծկվեց գնդակի պես: Գայլը հարձակվեց, բայց նույն պահին ցավից ոռնաց ու փախավ: Ոզնին փբկվեց:

^1 օբվանից նա եբբեբ չի բաժանվում իբ փշածածկ բաճկոնից: