Ցածբահասակ լոբենին եբազում էբ բոլոբից բաբձր եբևալ: Ձգտում էր մոտենալ արևին: Մի մթամած գիշեր հեռացավ հինավուրց անտառից: Տեղավորվեց լեռան արևահայաց բարձունքին: Շուրջը արձակ տարածություն էր: Ոչ մի ծառ ու թուփ չկար: Կողքին միայն ուրցի խրձեր էին:
Արևը առավոտյան ջերմացրեց նրան: Կեսօրին խանձեց բարձրուղեշ կատարը: Լորենին սկսեց շնչահեղձ լինել: Անձկությամբ հիշեց զով անտառը, դեղձանիկնեբի քաղցը ձայնը: Եբեկոյան կարկուտ տեղաց, ծակծկեց տերևները: Հողմակոծ քամին սանձարձակ պտույտներով կոտրատեց ճյուղերը: Ծառը փորձեց դիմադրել, սակայն հասկացավ, որ մենակ է ու անզոր: Կծկվեց ու ցավից փղձկաց: Երբ երկնքում ցոլցլաց լուսինը, հետզհետե մարեց ծառի հեծկլտոցը: Լորենին ուժասպառ ընկավ գետնին:
Իսկ անտառի ծառերը մեջք մեջքի տված կանգնած էին ամուր:
