ԸՆԿԵՐՆԵՐԸ

Երկու ընկեր գնում էին անտառով: Խառնիճաղանջ թփերի միջից հանկարծ մի արջ հայտնվեց: Սկսեց առաջանալ: Տղաներից մեկն անմիջապես բարձրացավ սոճու վրա: Մյուսը պառկեց ու մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, հոտոտեց ու մռթմռթալովհեռացավ: Ընկերն իջավ ծառից ու քրքջալով հարցրեց, թե արջն ինչ ասաց նրա ականջին:

Ասաց, որ քեզ պես ընկերոջ հետ այլևս անտառ չգնամ:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ խառնիճաղանջ, մեջ, արջ, առաջանալ, անմիջապես, սոճի, իջնել, քրքջալ, ընկերոջ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

խառնիճաղանջ = խառն + ի + ճաղանջ (ճաղանջ’ անծանոթ բառ, որ հանդիպում է միայն այս բառում)

մեջ — պարզ բառ (միջև, անընդմեջ)

արջ — պարզ բառ (արջաորս, արջամագիլ)

առաջանալ = առ + աջ + ան + ալ (առաջին, առաջնորդ, աջափնյա)

անմիջապես = ան + միջ (մեջ) + ա + պես (անընդմեջ, միջանցք)

սոճի = սոճ + ի (նոճի)

իջնել = իջ + և + ել (իջևանել, էջմիածին, վայրէջք)

քրքջալ (բնաձայնություն է) = բրքջ (քրքիջ) + ալ

ընկերոջ — ընկեր բառի սեռական հոլովաձևը (նույն կերպ’ քրոջ, տիրոջ)