Հայերի առաջնորդ Հայկք չէր ուզում առնչվել Բելի հետ: Բայց Բելն անզիջում էր: Փորձում էր ստրկացնել հայերին: Կտրիճ Հայկք անմիջապես զորք հավաքեց: Անվախ գնաց թշնամուն ընդառաջ: Նրանք իջան գաճաճ թփուտներով ծածկված մի սարահարթ: Հայկք քաշեց իր լայնալիճ աղեղը: Մինչև Բելը ուշքի կգար, նետը մխրճվեց նրա սիրտը: Բելի խառնիճաղանջ զորքն սկսեց փախչել:
Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ առաջնորդ, առնչվեի անզիջում, կարիճ, անմիջապես, ընդառաջ, իջնեի գաճաճ, լայնալիճ, մինչև, մխրճվել, խառնիճաղանջ, փախչել:
ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ
առաջնորդ = առ + աջ + (ի)ն+ որդ (առաջին, առաջարկ)
առնչվել = առ + Փ)նյ + վ + ել (առնչություն, ընչաքաղց)
անզիջում = աե + զ + իջ (էջ) + ում(զիջել, զիջողամիտ)
կտրիճ = կտր (կոտոր) 4֊ իճ (կավիճ, լվիճ)
անմիջապես = ան + միջ (մեջ) + ա + պես (միջանկյալ, միջանցք)
ընդառաջ = ընդ + առ + աջ (ընդառաջել)
իջնել = իջ (էջ) + ծ + ել (իջևան, Իջևան)
գաճաճ — պարզ բառ
լայնալիճ = լայն + ա + ւհճ
մինչև = մինչ + և (և’ գրաբարյան գործիական հոլովի վեր ջավո ր ությ ունների ց)
մխրճվել = մխրճ (մխիրճ) + շ/ + ել
խառնիճաղանջ = խառն + ի + ճաղանջ (ճաղանջ’ անհայտ իմաստով բառ, ոբ գոբծածվում է միայն խառնիճաղանջ բարդության մեջ)
փախչել = փախ + չ + ել (կպչել, սառչել, դիպչել, թռչել)
