ՄՐՋՅՈԻՆԻ ԴԱՍԸ

Մի ճակատամարտում մեծահռչակ առաջնորդն առաջին անգամ պարտվեց: Խուճապահար զորքը նահանջելով սկսեց փախչել: Մարտադաշտը լքեց նաև զորա­վարը: Նա թաքնվեց սոճիների անտառում: Հենվեց ծառին ու հանեց ծխամորճը: Հանկարծ աչքն ընկավ մրջյունին: ժրաջան միջատը փորձում էր բարձրացնել ցորենի հասկը: Անընդմեջ ընկնում էր, բայց չէր ընկճվում: Անզիջում պայքարեց, մինչև հասկը հաջողությամբ մբջնանոց հասցբեց:

Զորավաբը սթափվեց այս միջադեպից: Ամաչեց, զղջաց իբ թուլակամության համար:

Թռավ ձիու մեջքին ու անմիջապես հասավ մարտի դաշտ: Հավաքեց խառնի­ճաղանջ զորքը, սրընթաց մխրճվեց հակառակորդի բանակի մեջ:

Վեբջալույսին թշնամին ամբողջովին ջախջախված էր: