ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ

Այս ամառ ընտանիքով մեկնեցինք Սոչի: Առաջին անգամ էինք լինում ալս գեղա­տեսիլ վայրում: Գաղջ, բայց առողջարար օդով ծովափնյա քաղաք է: Լաջվարդ երկնքում պտտվում են թռչունների խառնիճաղանջ երամները: Պչրուհու պես նազում են երկնասլաց սոճիներն ու նոճիները: Բարձր արմավենիների վրա աշխույժ թռչկոտում են կապիկները: Նրանք կառչում են ճյուղերից, ճոճվում, միմյանց քաշքշում, մարդու պես քրքջում: Հետո իջնում են, ազատ շրջում զբոսայգում:

Ծովափն ամբողջ օբը լեցուն է հովեկնեբով: Միջօբեին ողջ քաղաքը հանգստա­նում է: Իսկ երեկոյան դարձյալ մխրճվում ենք տաք ավազի շեղջերում, թրջում միմյանց, ուրախ վազվզում: Ծովն առանձնապես թովիչ է գիշերը: Նստում ենք ափին և ունկնդրում ալիքների մեղմ խոխոջյունը: