ՉՂՋԻԿԸ

Չղջիկը մկան մարմին ունի, թռչունի թևեր: Մեկն ասում է, թե մուկ է: Նյուսը պնդում է, թե թռչուն է:

Մի օր հրաման եկավ, որ գազանները հարկ են վճարելու: Հարկահավաքի գործը ստանձնեցին արջն ու ռնգեղջյուրը: Անզիջում հարկահանները բոլորից հավաքեցին պահանջվող տուրքը: Մնաց չղջիկը: Վերջինս զայրացավ, որ իրեն գազանի տեղ են դրել: Որպես ապացույց բացեց երկաբ թևերը: Հարկահանները զղջացին, որ ան­հանգստացրին նրան:

Շուտով հարկատու դարձան նաև թռչուններն ու միջատները: Այս անգամ հար­կահավաքը մրջնակերն էր: Երբ տեսավ նբան, չղջիկն անմիջապես ծալեց թևերն ու ցույց տվեց սուր կտրիչները:

Այսպես չղջիկն ազատվեց հարկերից:

Բայց հարկահաններից խուսափելու համար մինչ օրս ցերեկը թաքնվում է պատի խոռոչում կամ ծառի փչակում: Շրջում է միայն գիշերը: