ԽՈՐԱՄԱՆԿ ՇԻԿԱՄԱԶԸ

Աղվեսը քաղցած էր: Ամբողջ օբը ոչինչ չէր կերել:

Մի գեղջուկ սահնակով բան էր տեղափոխում: Որոշեց բախտը փորձել: Նախքան գյուղացին կհասներ, փռվեց ճանապարհին և սատկած ձևացավ: Գյուղացին գրկեց աղվեսին, նետեց սահնակի մեջ: Խորամանկ շիկամազը ուրախությունից գլուխը կորցրեց:

Սահնակում ապխտած ձկներ էին: Տախտակի ճեղքը լայնացրեց ու ձկները հերթով ցած գցեց: Հետո դուրս սոդաց ու ճողոպրեց:

երբ գյուղացին հասավ իբ քողտիկին, սահնակում ոչ ձուկ կար, ոչ աղվես:

Բացատրել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ քաղցեր ամբողջ, գեղջուկ, բախտ, ապխտած, տախտակ, ճեղք, ճողոպրել, քողտիկ:

ԲԱՌԱԿԱԶՄԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

քաղցել = քաղց + ել (կիսաքաղց, քաղցկեղ)

ամբողջ = ամբ (ամբ’ հնագույն ածանցային ձև) + ողջ (ամբողջովին, առողջ)

գեղջուկ = գեղջ (գյուղ բառի գրաբարյան սեռական հոլովովաձևը) + ուկ (գեղջկուհի)

բախտ — պարզ բառ (դժբախտ, անբախտ)

ապխտած = ապխտ (ապուխտ) + աժ (ապխտել, խոզապուխտ)

տախտակ — պարզ բառ (տախտակամած)

ճեղք = ճեղ (ճյուղ-ից) + ք (ճեղքել, ճեղքվածք)

ճողոպրել = ճողոպբ + ել

քողտիկ (տնակ) = բող + տ (տ’ աճական) + իկ